ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Վճարել հարկերը

Հարկերի վճարումը Ձեր հարկային պարտավորությունների կատարումն է, որոնք ստանձնում եք որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ գրանցվելու կամ որպես ֆիզիկական անձ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ստանալու պահին։

 

Լինելով պետության եկամուտների գլխավոր աղբյուրը՝ հարկն օգտագործվում է պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով կամ ուղղվում է նրա գործառույթների իրականացման համար պահանջվող ծախսերի ֆինանսավորմանը:

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և այլ երկրների ֆիզիկական և իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
Մինչև 15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար է
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Բիզնեսի հարկերը առցանց վճարելու համար անհրաժեշտ է ունենալ․ 

  • բիզնեսի կամ ֆիզիկական անձի բանկային հաշվեհամարը,
  • հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։


Հարկերը կարելի է վճարել բանկային փոխանցումների միջոցով։

Դրա համար պետք է․ 

  • այցելել ընտրված բանկի կայք, 
  • հաշվեհամարից փոխանցումներ կատարել համապատասխան գանձապետական հաշվեհամարներին։

 

Առցանց եղանակով հարկերը վճարելու մյուս տարբերակը հետևյալն է․ 

  • այցելել e-payments.am կայք, որը կտանի պետական վճարումների էլեկտրոնային համակարգ,  
  • մուտք գործել «Հարկեր» բաժին, որտեղ հնարավոր է տեսնել վճարման հերթական քայլերը,   

  • ընտրել հարկի կամ վճարման անհրաժեշտ տեսակը,

  • այնուհետև՝ համապատասխան վճարումը,

  • լրացնել պահանջվող տվյալները, 

  • ընտրել վճարման եղանակը և սեղմել «Վճարել»  կոճակը։ 

 

Համակարգում վճարումները դասակարգված են 4 խմբի` տուրքերծառայությունների վճարներհյուպատոսական ծառայությունների վճարներտուգանքներ և հարկեր: Դրանք իրենց հերթին ունեն ենթախմբեր, որոնց միջոցով հեշտությամբ կարելի է գտնել անհրաժեշտ վճարման տեսակը:

Հնարավոր է կատարել նաև համայնքային վճարումներ (օրինակ` գույքահարկ, հողի հարկ, աղբահանության վճար և այլն) Երևան քաղաքի բոլոր համայնքների, ինչպես նաև Գյումրի և Վանաձոր քաղաքների համար: Հետագայում համակարգը կներառի նաև ՀՀ այլ համայնքներ:


Պետք է նկատի ունենալ հետևյալը․

Վճարված գումարը գանձապետական հաշվին է հաշվեգրվում վճարման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Համակարգն ընդունում է վճարումներ ArCA, VISA, Master քարտերի, ինչպես նաև Mobidram, Easypay և TelCell վճարային համակարգերի միջոցով:

Վճարումը (գործարքը) համարվում է ավարտված միայն պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված 20 նիշանոց ծածկագիրն ու անդորրագիրը ստանալու դեպքում, որի բնօրինակն ուղարկվում է վճարողի նշված էլ. փոստի հասցեին:



Ուշադրություն

Հարկերը վճարելուց առաջ դրանք պետք է արդեն իսկ հաշվարկված և արտացոլված լինեն Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հաշվետվություններում։  

Ծառայության գծով աջակցության համար՝

08000 1008

+ (374) 60 844 444

 

Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր