Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրին
Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով խթանել ժամանակակից, բարձր բերքատվությամբ այգիների հիմնումը և նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝
- հողատարածքի տեղի, հիմնվող այգու չափերի և պտղատեսակի, տնկման բանաձևի վերաբերյալ տեղեկատվություն,
- հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության եզրակացության պատճենը (առավելագույնը 6 ամսվա վաղեմության),
Կենսադինամիկ խաղողի այգու հիմնման դեպքում նաև՝
- մշակության միջոցառումների նկարագիրը,
- համայնքի (վարչական շրջանի) ղեկավարի կողմից հաստատված տեղեկատվություն՝ այգեհիմնմանը նախորդող երեք տարիների ընթացքում տվյալ տարածքում մշակված մշակաբույսերի վերաբերյալ։
Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝
Սուբսիդավորվող վարկի համար՝
- անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
- անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեն։
Ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության դեպքում նաև
- կատարվելիք ծախսերի նախահաշիվ։
Աշխատանքների ավարտից հետո ֆինանսական կառույցին ներկայացվող փաստաթղթեր՝
այգի հիմնման դեպքում՝
- արտերկրից ձեռք բերված կամ տեղական արտադրության տնկանյութի ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթ,
- արտերկրից ձեռք բերված տնկանյութի բուսասանիտարական կարանտին հսկողության ակտ,
- տնկանյութի ներկրումը հավաստող փաստաթղթեր, տեղական արտադրության դեպքում՝ բուսասանիտարական անձնագիր,
- այգեհիմնման աշխատանքների ծախսերը հիմնավորող փաստաթղթեր։
Ընդ որում՝ կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման արդիական համակարգերի, ներդրման, ինչպես նաև ջրավազանների կառուցման դեպքում՝ անհրաժեշտ է ներկայացնել նաև կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և տեղակայման, ինչպես նաև ջրավազանի կառուցման ծախսերը հիմնավորող փաստաթղթեր։
Ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի դեպքում՝
- սածիլի կամ սերմի ներկրումը հավաստող փաստաթղթեր և (կամ) տուփը և (կամ) պիտակը, իսկ տեղական սածիլի արտադրության դեպքում բուսասանիտարական անձնագիր,
- տեղական սերմերի համար՝ սերմի ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթ,
- արտերկրից ձեռք բերված սածիլի բուսասանիտարական կարանտին հսկողության ակտ,
- մշակության ծախսերը հիմնավորող փաստաթղթեր:
Ծախսերի մասնակի փոխհատուցման համար՝
Ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում՝
- անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
- անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեն,
- փաստաթղթերը,
- հիմնված այգու թվային լուսանկարները։
Ոռոգման արդիական համակարգերի ներդրման դեպքում՝ ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և տեղակայման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։
Այս ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։
1․ Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում
- 0.5 (յուրաքանչյուր պտղատեսակի համար)-500 հա այգեհիմնում (ներառյալ առաջին տարվա խնամքի ծախսերը)
- 0.5 և ավելի հա տարածքի համար ոռոգման արդիական համակարգերի ներդրում կամ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցում կամ ընդլայնում
- 0.5-100 հա կարկտապաշտպան ցանցերի ներդրում
- 1.0-30 հա ծնեբեկի, պրասասոխի, ռուկոլայի, բրյուսելյան և պեկինյան կաղամբների, կոլրաբիի, գանգրակաղամբի (կալե), ցուկինիի (դեղին կամ մուգ կանաչ) և պատիսոնի, քաղցր եգիպտացորենի մշակություն
2․ Ծախսերի մասնակի փոխհատուցում
- 0.5 և ավելի հա ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերում և ներդրում
- մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցում կամ ընդլայնում
Ուշադրություն
Ծրագրի շրջանակում 0.5 և ավելի հա ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման (բացառությամբ շարժական համակարգի), կամ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 50 %–ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերի 50%-ը, իսկ միայն ոռոգման արդիական համակարգերի համար գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 60%–ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերի 60 %-ը։
Ոռոգման արդիական շարժական համակարգի ձեռքբերման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի ձեռքբերման արժեքի 50 %–ը, բայց ոչ ավելի քան միավորի հաշվով 7.5 մլն դրամը, ընդ որում յուրաքանչյուր շահառուի տրամադրվող փոխհատուցման հանրագումարը չի կարող գերազանցել 75.0 մլն դրամը
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06