ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ մշտական կացության կարգավիճակ

Հայաստանում մշտական կացության կարգավիճակ ստանալու համար օտարերկրացիները պետք է ֆիզիկապես դիմեն Կարապետ Ուլնեցու 31/1 հասցեում գտնվող Միգրացիոն ծառայություն՝ նախապես այց ամրագրելով։

Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմելուց հետո օտարերկրացին ստանում է կացությունը հիմնավորող փաստաթուղթ՝ մշտական կացության քարտ, որը տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։

Ծառայությունից կարող ես օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
25 րոպե
Ծառայության արժեքը
140,000 դրամ
Տրամադրման տևողությունը
1 ամիս

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել Կարապետ Ուլնեցու 31/1 հասցեում գործող բաժանմունքը,
  • «Լրացուցիչ այցելուներ» դաշտում լրացնել ուղեկցող անձանց տվյալները (օրինակ՝ երեխայի ծնողներ),
  • «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը և ամրագրել այցը։

Առցանց այց ամրագրելուց հետո հարկավոր է նախատեսված այցի ժամանակ անձնագրային բաժանմունք ներկայացնել մշտական կացության կարգավիճակ ստանալու համար պահանջվող փաստաթղթերը։ Այնուհետև սկսվում է կացության կարգավիճակ տրամադրելու գործընթացը, որի ավարտին կայացվում է դիմումը  բավարարելու կամ մերժելու որոշում։

Կացության կարգավիճակի դիմումը բավարարելու դեպքում դիմողը ստանում է մշտական կացության քարտը անձնագրային բաժանմունքից։

Կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժման վերաբերյալ որոշումը փոստային առաքման միջոցով ուղարկվում է դիմողին։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

10:00 - 18:00
Հեռախոսահամար`

0-8000-2020
+(374) 10 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

09:00 - 17:00
Հեռախոսահամար`

+(374) 10 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր