Արդարադատություն և օրենք

Փաստաթղթերի և կանոնադրությունների պատճենների տրամադրում (իրավաբանական անձանց պետական ռեգիստր)

Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները տրամադրվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը կատարելուց հետո։
 
Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
3,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Անձը փաստաթղթերի և կանոնադրության պատճենները ստանալու համար ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացնում`
1)     դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոսահամարը (դրա առկայության դեպքում)
2)     անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, նույնականացման քարտ)
3)    պետական տուրքի վճարման անդորրագիր` փաստաթղթերի և կանոնադրության պատճենների տրամադրման համար
եթե լիազորված անձ է` լիազորագիրը անձնագրերի պատճենների հետ

Ժամկետներ

Դիմողը` դիմումը գործակալություն մուտքագրելու օրվանից հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարող է ստանալ կանոնադրության պատճենը` 4-րդ կամ 5-րդ աշխատանքային օրը ժամը 10.00-ից սկսած:
Փաստաթղթերի տրամադրման համար նախատեսված է 2 աշխատանքային օր
Այն դեպքում, երբ դիմողի հետ կնքվում է կանոնադրության պատճենի տրամադրման վճարովի ծառայության մատուցման պայմանագիր, դիմումը գործակալություն  մուտք լինելու պահից`  կանոնադրության պատճենը տրամադրվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում

Վճարման չափը

  • ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ
    Նպատակը
կանոնադրության և փաստաթղթերի պատճենների տրամադրում` հայցվող սուբյեկտի պետական գրանցման արխիվային գործից
  • Վճարման եղանակը
Անկանխիկ
  • Վճարման չափը
  • 3,000 ՀՀ դրամ կանոնադրության համար
  • ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը   900005016499
  • ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
Նպատակը
Կանոնադրության պատճենի տրամադրում մեկ օրվա ընթացքում
Վճարման եղանակը
Անկանխիկ
Վճարման չափը
10000 ՀՀ դրամ
ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվի համարը
900013194049 
Փաստաթղթերի պատճենների տրամադրման համար`  երկու աշխատանքային օր
Մինչև 10 էջը անվճար
11-50 էջ 3000 ՀՀ դրամ 900013194049 հաշվեհամարին
51-100 էջ 5000 ՀՀ դրամ 900013194049 հաշվեհամարին
101 և ավելի էջ 5000 ՀՀ դրամ և 100 էջը գերազանցող յուրաքանչյուր հավելյալ էջի համար` 20 ՀՀ դրամ 900013194049 հաշվեհամարին
 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Փաստաթղթեր կամ կանոնադրություններ տրամադրման մերժելու հիմք է հանդիսանում
1.անհրաժեշտ պետական տուրքի վճարման անդորրագրի բացակայությունը (երբ անձը հրաժարվում է վճարում կատարել)
Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 033 72-67-63

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 010 20-14-48 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր