ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ գլխուղեղի սուր, ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծառայություն

Կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունների կազմակերպման դեպքում իրականացվում է ներերակային թրոմբոլիտիկ թերապիա և/կամ մեխանիկական թրոմբէկտոմիա` հիմք ընդունելով պացիենտի մոտ գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների դրսևորման ժամանակահատվածը և պացիենտի նյարդաբանական վիճակի գնահատման տվյալները: 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունների կազմակերպման դեպքում իրականացվում է ներերակային թրոմբոլիտիկ թերապիա և/կամ մեխանիկական թրոմբէկտոմիա` հիմք ընդունելով պացիենտի մոտ գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների դրսևորման ժամանակահատվածը և պացիենտի նյարդաբանական վիճակի գնահատման տվյալները: 

Ծրագիրն իրականացվում է 6 բժշկական հաստատությունում.

 

  Երևանում`

 

  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

  • «Էրեբունի» ԲԿ

  •  Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր

  • «Աստղիկ» ԲԿ

  

Մարզերում`

 

  • «Գյումրու» ԲԿ

  • «Վանաձորի» ԲԿ

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունների կազմակերպման հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 0-24 ժամվա  ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը:
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,

Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր