ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ թռիչքային պիտանիության սերտիֆիկատ

Քաղաքացիական օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը տրվում է Գլխավոր Վարչության կողմից մինչև առաջին կամ հերթական նորոգումը` ոչ ավել, քան 3 օրացուցային տարի ժամկետով:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
1 ժամ
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
15 օր

Սույն սերտիֆիկատը ստանալու համար անհրաժեշտ է ՝

  • ՀՀ ԿԱ ՔԱԳՎ ներկայացնել հայտ,
  • հավաքագրել ու տրամադրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,


Անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

  • օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի հայտ,

  • օդանավի գրանցման սերտիֆիկատ,

  • օդանավի թռիչքային պիտանիության որոշման և տեխնիկական վիճակի ստուգման ակտ։ 


Սույն սերտիֆիկատի վերաբերյալ Գլխավոր Վարչությունում կատարվում է հաշվառում:

Սերտիֆիկատիում նշվում են նրա վավերականության ժամկետը և օդանավի շահագործման հետ կապված սահմանափակումները։

Գործողության ժամկետի նշանակումը կատարվում է՝ հաշվի առնելով օդանավի ռեսուրսի (պաշարի) մնացորդը և դրա տեխնիկական վիճակը:

 

 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր