Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ թռիչքային պիտանիության սերտիֆիկատ

Օդանավի շահագործողը հայտ է ներկայացնում Քաղաքացիական ավիացիայի կոմիտե` օդանավին թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրամադրելու նպատակով

Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
1 ժամ
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
15 օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

 

Օդանավի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը տրվում է հետևյալ փաստաթղթերի հիման վրա`
ա) օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի հայտի (Հավելված 8),
բ) օդանավի Գրանցման Սերտիֆիկատի (Հավելված 2),
գ) օդանավի թռիչքային պիտանիության որոշման և տեխնիկական վիճակի ստուգման ակտի (Հավելված 4),
դ) նախագծող կամ արտադրող կազմակերպության կողմից օդանավի անհատական ժամկետների երկարաձգման վերաբերյալ փաստաթղթերի, եթե այդպիսիք նախատեսված են:

 

նշված փաստաթղթերի ուսումնասիրությունից բացի՝ մինչև օդանավի Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի տրամադրումը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից իրականացվում է օդանավի տեսչական ստուգում: Եթե օդանավը նախկինում գրանցված է եղել այլ պետության ռեգիստրում, ապա թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի տրման ժամանակ կարող են հիմք ընդունվել նաև օտարերկրյա պետության կողմից տրված Արտահանման Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը կամ գործող Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը:
 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

 

Օդանավին թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրամադրելու դիմումը մերժվում է, եթե ներկայացված փաստաթուղթերը չեն համապատասխանում ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի 192-Ն հրամանի պահանջներին:

 

 
Օդանավին թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրամադրելու դիմումը մերժվում է գրավոր: Դիմումի մերժման մեջ հստակ նշվում է մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
 
 

Կարգավորող իրավական ակտերը

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120599

 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր