ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ թռիչքային պիտանիության պահպանման կազմակերպության սերտիֆիկատ

Թռիչքային պիտանիության պահպանման կառավարման կազմակերպության վավերացման սերտիֆիկատի տրամադրում
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
30 օր

Սույն սերտիֆիկատը ստանալու համար անհրաժեշտ է ՝

  • ՀՀ ԿԱ ՔԱԳՎ ներկայացնել հայտ,
  • հավաքագրել ու տրամադրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,
  • մասնակցել փաստաթղթերի ուսումնասիրությանը,


Անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

  • հայտ,
  • պաշտոնակատարների կողմից լրացված ձևաթղթեր, 
  • թռիչքային պիտանիության պահպանման ձեռնարկ,
  • տեխսպասարկման ծրագիր յուրաքանչյուր օդանավի համար,
  • տեխսպասարկման ծրագրի վավերացման հայտ, 
  • տեխսպասարկման պայմանագիր ՓԱՐՏ-145 կզմակերպության հետ, 
  • թռիչքային պիտանիության պահպանման կազմակերպության (ԹՊՊԿ) ներքին նախնական աուդիտի ստուգաթերթ,
  • ղեկավար անձնակազմի տվյալներ։ 


Տեսչական ստուգումների բավարար արդյունքների դեպքում Թռիչքային Պիտանիության վարչությունը շնորհում է սերտիֆիկատ ԹՊՊԿ-յանը։


Սերտիֆիկատը կարող է տրվել հետևյալ գործողության ժակետներով`


Սահմանփակ ժամկետով
` կապված oդանավ շահագործողի սերտիֆիկատի գործողության ժամկետի հետ:


Անսահմանփակ ժամկետով
հետևյալ դեպքերում`

  • Օդանավ շահագործողի սերտիֆիկատը անժամկետ է,
  • ԹՊՊԿ համապատասխանում է ՓԱՐՏ-Մ-ի պահանջներին` հաշվի առնելով թերությունների վերացումների հետ կապնված պայմանը,
  • ապահովում է թռիչքային պիտանիության վարչության աշխատակիցների մուտքը կազմկերպության տարածք՝ ընդունված պահանջներին համապատասխանությունը որոշելու նպատակով,
  • սերտիֆիկատի գործողությունը կասեցված կամ դադարեցված չէ: 
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր