Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Անձին հանել հաշվառումից
Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելու կամ անձին հաշվառումից հանելու համար անհրաժեշտ է դիմել բնակության նոր վայրի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով։
Ընդ որում՝ այցը նախապես չամրագրելու դեպքում հարկավոր կլինի սպասել կենդանի հերթում։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
- բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը, սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացված էջում ընտրել ցանկալի մարզը կամ համայնքը, ապա «Այցելության վայր» դաշտում ընտրել առաջարկվող տարբերակներից մեկը,
- լրացնել պահանջվող անձնական տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում),
- «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Պահանջվող փաստաթղթերը
Ոչ սեփականատեր հանդիսացող անձին հասցեի հաշվառումից հանելու համար անհրաժեշտ է դիմել հասցեն սպասարկող Միգրացիայի և քաղաքացիության ստորաբաժանում կից ներկայացնելով՝
- անձնագրի պատճենը,
- սեփականության վկայականի պատճենը:
Օտարերկրյա քաղաքացին հասցեի հաշվառումից դուրս գալու համար պետք է դիմի հասցեն սպասարկող Միգրացիայի և քաղաքացիության ստորաբաժանում ներկայացնելով՝
- անձը հատատող փաստաթղթի կամ ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող փաստաթողթի պատճենը:
Տրամադրման ժամկետը և կարգը
Անձը կարող է հանվել հաշվառումից`
- սեփականատիրոջ կամ համասեփականատերերից մեկի դիմումի հիման վրա,
- դատարանի վճռի հիման վրա,
- անձի մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու դեպքում,
- ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի մշտական բնակության նպատակով ՀՀ-ից մեկնելու դեպքում` դրա մասին իր հաշվառման վայրի տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնելու դեպքում,
- ՀՀ-ում կացության կարգավիճակի վավերականության ժամկետը լրանալու դեպքում,
- ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում։
Ուշադրություն
Նոր հասցեում հաշվառվելով անձը հանվում է նախկին հաշվառման հասցեից: Նախկին հաշվառման հասցեի տարածքային ստորաբաժանում այցելելու անհրաժեշտություն չկա:
Հաշվառումից հանելու դիմումը կարող է ներկայացվել նաև լիազորված անձի միջոցով: Այս դեպքում լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշում
- «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենք
- «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
Որոշումը և օրենքները հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64