ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կրթություն

Ստանալ, երկարաձգել, վերականգնել օդային երթևեկության կառավարման մասնագետի վկայական

Քաղաքացիական ավիացիայի մասնագետները իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելու համար պետք է ունենան հատուկ և/կամ մասնագիտական պատրաստվածություն:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Տրամադրման տևողությունը
21 աշխատանքային օր

Օդային երթևեկության կառավարման մասնագետի վկայականը փաստաթուղթ է, որը իրավունք է տալիս վկայական կրողին դրա մեջ նշված որակավորման նիշերին համապատասխան իրականացնել մասնագիտական գործառույթներ:

Պահանջվող փաստաթղթեր

Օդային երթևեկության կառավարման մասնագետի վկայական ստանալու, երկարաձգելու, վերականգնելու համար անհրաժեշտ է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (հասցե՝ Երևան
Զվարթնոց օդանավակայան) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում,
  • դիմողի անձնագրի պատճեն,
  • դիպլոմի պատճեն (վկայականը առաջին անգամ ստանալու դեպքում),
  • վերապատրաստումը, որակավորումը և գործնական ուսուցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
  • բժշկական սերտիֆիկատ:


Դիմումի հաստատման ժամկետները

Դիմումը հաստատվում է մասնագիտական համապատասխանության գործընթացի բացասական արդյունքի դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Վկայականը տրվում է 5 տարի ժամկետով։

 

Դիմումի մերժման հիմքերը և ժամկետները

Դիմումը մերժվում է մասնագիտական համապատասխանության գործընթացի բացասական արդյունքի դեպքում։ Մերժման մասին դիմողը գրավոր ծանուցվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Բացասական արդյունք ստացած դիմողը վկայական ստանալու համար կրկին կարող է դիմում ներկայացնել դիմումի մերժման գրությունը ստանալու օրվանից ոչ շուտ, քան 90 օր հետո:

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 257-Ն հրաման։ 

  • ՀՀ կառավարության՝ 2006 թվականի մարտի 13-ի N 41-Ն հրաման։ 
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր