ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Ստանալ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություն

Ծրագրի շրջանակում տրամադրվում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային ընդհանուր տիպի խնամքի ծառայություններ։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ցերեկային խնամքի ծառայությունները ներառում են՝

 

  • ցերեկային կենտրոնի շահառուների անհատական սոցիալական կարիքների գնահատում,
  • գնահատված կարիքներին համապատասխան անհատական սոցիալական ծրագրի կազմում,
  • ազատ ժամանցի և զբաղվածության կազմակերպում՝ ըստ շահառուի նախասիրության,
  • օրական մեկանգամյա սննդի տրամադրում` (շաբաթական 5 օր),
  • մշակութային միջոցառումների, հանդիպումների և էքսկուրսիաների, տարբեր խմբակների կազմակերպում,
  • օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայությունների տրամադրում:

 

Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծառայություններից կարող են օգտվել տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձինք։

 

Դիմելու կարգ

 

Վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության իրենց փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն, որտեղ կատարվում է անձի կարիքի գնահատում և տրամադրվում  եզրակացություն՝  խնամքի անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ։ Դրական եզրակացության դեպքում անձն ուղեգրվում է ցերեկային խնամք տրամադրող կազմակերպություն։ (ՄՍԾ տարածքային կենտրոնների հասցեները

 
Անհրաժեշտ փաստաթղթեր
 
  • Անձը հաստատող փատաթուղթը, սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը,
  • ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող ժամանակավոր կամ մշտական կացության քարտը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ ճամփորդական փաստաթուղթը,
  • հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում նաև՝ բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը կամ քաղվածք-տեղեկանքը,
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2015 թվականի նոյեմբերի 26-ի 69-Ն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի 55-Ն համատեղ հրամանով հաստատված ձևին համապատասխան բժշկական քարտը՝ համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից,
  • արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք։

 

Հատուկ (մասնագիտացված) խնամք ստանալու համար անձը վերը թվարկված փաստաթղթերից բացի պետք է ներկայացնի նաև`

 

  • քաղվածք անձի հիվանդության պատմագրից կամ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպության կողմից շարունակական հսկողության մեջ գտնվող հոգեկան առողջության կամ մտավոր խնդիր ունեցող անձի ամբուլատոր բժշկական քարտից,
  • դիմումն անձի խնամակալի ներկայացնելու դեպքում՝ անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը, անձի նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը և խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

socservice.am

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր