ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Մշակույթ և սպորտ

Դիմել ստեղծագործական ծրագրերին աջակցություն ցուցաբերելու համար հայտարարված մրցույթին

Ծրագրերի շրջանակում հայտարարվելու են դրամաշնորհային մրցույթներ ստեղծագործական ծրագրերին աջակցություն ցուցաբերելու համար։

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։

Ծրագրի մասին

 

Ծրագրերի իրականացման ծառայությունները ձեռքբերելու նպատակով հայտարարվելու են մրցույթներ՝ հետևյալ անվանակարգերով.

 

  • «Թատերարվեստի նախագծեր»
  • «Երաժշտարվեստի նախագծեր»
  • «Պարարվեստի նախագծեր»
  • «Կերպարվեստի նախագծեր»
  • «Ներառական նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում»
  • «Մշակութային հեռուստանախագծեր»
  • «Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր»

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Հայտարարված մրցույթին հայտեր կարող են ներկայացնել www.armeps.am համակարգում գրանցված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները:

 

Դիմելու կարգ

 

Մրցույթին մասնակցելու համար անհարժեշտ է www.armeps.am համակարգի միջոցով ներկայացնել հայտ: Հայտին կցել տվյալ անվանակարգի հրավերով նախատեսված համապատասխան փաստաթղթերը (տեղեկությունները):

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Դիմում-հայտարարություն` համաձայն տվյալ անվանակարգի հրավերի,
  • համատեղ գործունեության պայմանագիր, եթե մասնակիցները մրցույթին մասնակցում են համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով),
  • ծրագրի առաջարկ, որը համապատասխանում է տվյալ անվանակարգի հրավերով սահմանված պայմաններին, նպատակներին և առաջնահերթություններին՝ համաձայն տվյալ անվանակարգի հրավերի,
  • կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճեններ,
  • տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ,
  • տեղեկանք նախագծի համագործակցող և համաֆինանսավորող կողմերի մասին (առկայության դեպքում),
  • ծրագրին առնչվող նյութեր՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ (առկայության դեպքում),
  • նախկինում իրականացված միջոցառմանն առնչվող նյութեր՝ լուսանկարներ, լուսաբանման հղումներ (առկայության դեպքում),
  • ֆինանսական նախահաշիվ:
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն՝ հեռ. (+374 10) 599 631,

ՀՀ ԿԳՄՍՆ  թեժ գիծ՝ (+374 10) 599 600,

Տեղեկատու հեռախոս՝ (374 10) 527 343,

«Մասնակցի կողմից էլեկտրոնային (Armeps) համակարգի գործածման» ուղեցույց։

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր