ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Ստանալ ԼՂ-ից տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում

Ծրագրով սահմանվել է  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ընթացակարգը։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ծրագրով սահմանվել է  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ընթացակարգը։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունների (պետական կամ մասնավոր) սովորող հանդիսացող և համապատասխան մասնագիտություններով (կրթական ծրագրերով) ՀՀ պետական ուսումնական հաստատություններում (նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում/մասնաճյուղերում) սահմանված կարգով հրամանագրված/ տեղափոխված ուսանողները:

 

Դիմելու կարգ

 

Ծրագրի շրջանակում անհրաժեշտ է

 

  • Դիմել պետական ուսումնական հաստատությանը՝ Ձեր մասնագիտությամբ (եթե այդպիսին չի իրականացվում, ապա հարակից մասնագիտությամբ) ուսումը շարունակելու համար՝ ներկայացնելով հնարավոր ամբողջական տեղեկատվությունը և փաստաթղթերը:
  • Ուսումնական հաստատությունը ներգրավում է Ձեզ համապատասխան կրթական ծրագրի դասապրոցեսում, եթե՝
    ա) տվյալ կրթական ծրագրում լրացուցիչ սովորողների ներգրավման համար առկա են ֆիզիկական անհրաժեշտ պայմաններ,
    բ) եթե կարգով սահմանված կրթաթոշակի առավելագույն չափը բավարարում է տվյալ ուսումնական հաստատությունում տվյալ կրթական ծրագրով ուսումնական պրոցեսում ներգրավվելու համար,
    գ) հակառակ պարագայում Դուք կարող եք դիմել նույն ծրագիրն իրականացնող այլ պետական ուսումնական հաստատություն կամ ուսհաստատության մասնաճյուղ ՀՀ այլ քաղաքներում:
  • Ուսումնական պրոցեսում Ձեր ներգրավմանը զուգընթաց՝ պետական ուսումնական հաստատությունը կազմակերպում է Ձեր տեղափոխության փաստաթղթավորումը՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով այլ մարմինների հետ:
  • Պետական ուսումնական հաստատությունը կազմում և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է տրամադրում կրթաթոշակի շահառուների անվանացանկը՝ նշելով վերջիններիս հետևյալ տվյալները՝
    1) ուսանողի նույնականացման տվյալներ,
    2) տեղեկություն՝ տեղափոխված կրթական ծրագրի, մասնագիտության և որակավորման մասին,
    3) տեղեկություն՝ մինչև տեղափոխությունն ուսումնառած կրթական ծրագրի, մասնագիտության և որակավորման մասին,
    4) կրթական աստիճանը,
    5) կուրսը,
    6) ուսուցման ձևը,
    7) այլ տեղեկություն՝ ըստ անհրաժեշտության:
  • Նախարարությունը ստուգում է անվանացանկերը, համադրում Միասնական սոցիալական ծառայության գրանցամատյանների և ԼՂ համապատասխան ուսհաստատությունից ստացված տվյալների հետ՝ ըստ անհրաժեշտության ճշգրտելով կամ լրացնելով:
  • Ճշգրտված անվանացանկերի հիման վրա՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցները փոխանցվում են ուսումնական հաստատության հաշվին:
  • Ուսանողը և պետական ուսումնական հաստատությունը կնքում եք պայմանագիր՝ հատկացված կրթաթոշակի միջոցներով 2023-2024 ուստարվա ուսման վարձի փոխհատուցմանն ուղղելու մասին:

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարույթան Թեժ գիծ  (374 10) 59-96-00,  Տեղեկատու հեռախոս՝  (374 10) 52-73-43։

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր