ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կենսաթոշակ

Դիմել պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց սոցիալական աջակցության ծրագրին

Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց:

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։

Ծրագրի մասին

 

Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց: Անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամսական 300,000 դրամի չափով:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Միջոցառման  շրջանակում անհայտ կորած են համարվում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ, ինչպես նաև գերեվարված այն քաղաքացիական անձինք, որոնց տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվությունում:

 

 Ընտանիքի անդամներ են համարվում՝ամուսինը,

 

  • զավակը (զավակները),
  • ծնողը (ծնողները) կամ օրինական ներկայացուցիչը,
  • դեպքը տեղի ունենալու օրվա (իսկ անհայտ կորածի դեպքում` 2020 թվականի սեպտեմբերի 27-ի) դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զոհված կամ անհայտ կորած քաղաքացու խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը սոցիալական աջակցության իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:

 

Դիմելու կարգ

 

Ծրագրից օգտվելու համար անհայտ կորածի ընտանիքի անդամը պետք է մինչև 2023 թվականի օգոստոսի 10-ը  դիմում ներկայացնի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական mlsa.am պաշտոնական կայքէջի «Գրեք նամակ» բաժնի միջոցով։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերն են՝

 

1․ հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձանց դեպքում՝

  • եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է, ապա շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը) և բժշկասոցիալական փորձաքննական որոշման էլեկտրոնային լուսապատճենը,
  • եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, ապա օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), երեխայի անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծննդյան վկայականի և բժշկասոցիալական փորձաքննական որոշման էլեկտրոնային լուսապատճենները,
  • շահառուի (սույն ենթակետի երկրորդ պարբերությունում նշված դեպքում՝ օրինական ներկայացուցչի) էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և բանկային հաշվեհամարը կամ բանկը։

 

2. զոհված, ինչպես նաև անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝

 

  • շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը կամ բանկը և զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ զոհվածի մահվան վկայականի կամ մահվան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի կամ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք գործունեության արդյունքում կազմված քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցում ընդգրկված լինելու հանգամանքը հաստատող տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը,
  • ամուսնության վկայականի կամ ամուսնության ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի, ինչպես նաև անհայտ կորածի ամուսնու համար,
  • զոհվածի, ինչպես նաև անհայտ կորածի ծննդյան վկայականի կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի, ինչպես նաև անհայտ կորածի ծնողի կամ օրինական ներկայացուցչի համար,
  • երեխայի ծննդյան վկայականի կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի և առկայության դեպքում՝ երեխայի ծնողների ամուսնության վկայականի (կամ հայրության ճանաչման վկայականի) էլեկտրոնային լուսապատճենը՝ զոհվածի, ինչպես նաև անհայտ կորածի երեխայի համար,
  • ըստ անհրաժեշտության՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելը հաստատող փաստաթղթի, հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման, ինչպես նաև 18 տարին չլրացած երեխայի օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի խնամակալ հանդիսանալը հաստատող փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները,
  • տեղեկատվություն այլ շահառուների (ընտանիքի անդամներ՝ ամուսին, զավակ, ծնող, քույր, եղբայր) առկայության վերաբերյալ (բացառությամբ անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձի դիմելու դեպքի)՝ համաձայնության դեպքում կցելով նաև զոհվածի, ինչպես նաև անհայտ կորածի համար նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին բոլոր շահառուների կողմից ստորագրված համաձայնագրի էլեկտրոնային լուսապատճենը։
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ կառավարության  2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1924-Լ որոշում

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղղարկել ՀՀ ԱՍՀՆ

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր