ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գյուղատնտեսություն և շրջակա միջավայր

Ստանալ կիսաազատ պայմաններում պահվող և Կարմիր գրքում գրանցված կենդանիների (սկսած երկրորդ կենսունակ սերնդից) օգտագործման թույլտվություն

ՀՀ-ում կիսաազատ պայմաններում պահվող և Կարմիր գրքում գրանցված երկրորդ կենսունակ սերնդից սկսած վայրի կենդանիներ օգտագործելու համար անհրաժեշտ է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան թույլտվություն։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։

Պահանջվող փաստաթղթերը

Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • պետական գրանցման վկայականի կամ կանոնադրության կամ ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի դեպքում նաև ԱՁ-ի պետական գրանցման վկայականի պատճենը),

  • կիսաազատ պայմաններում կենդանիներ պահելու թույլտվությունը,

  • անասնաբույժի կողմից տրամադրված օգտագործման ենթակա կենդանատեսակի առողջության վերաբերյալ տեղեկությունը,

  • տվյալ կենդանատեսակի հաշվառման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն,

  • վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցում իրականացնելու դեպքում՝ վերաբնակեցման ծրագիրը,

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։

 

Ծառայության չհաստատման հիմքերը

Թույլտվությունը կարող է չտրամադրվել, եթե՝

  • բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,

  • հանձնաժողովի կողմից տրվում է բացասական եզրակացություն։

 

Վճարման չափը և կարգը

Թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել առցանց եղանակով կամ բանկային փոխանցմամբ՝ 900005002598 հաշվեհամարին։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում դիմողը գրավոր տեղեկացվում է այդ մասին` 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու նշված թերությունները:

 

Թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի հունիսի 26-ի N 246-Ն հրաման

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

  • «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 Երկ-ուրբ ՝ 09։00-18։00
 
Հեռախոսահամար`
 (+374) 011 81-85-59
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 11) 81-85-59
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր