ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ «Մվասի» (Բևացիզումաբ) դեղով ուռուցքային հիվանդության բուժում

Ծրագրի շրջանակում ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից բոլոր պացիենտներին տրամադրվում է Մվասի (Բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 16մլ» և «Մվասի (Բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 4մլ» դեղեր։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ծրագրի շրջանակում ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից բոլոր պացիենտներին տրամադրվում է Մվասի (Բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 16մլ» և «Մվասի (Բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 4մլ» դեղեր։

 

Ծրագրի շրջանակում ենթակա են բուժման՝

 

  • մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղ՝ ֆտորպիրիմիդինների ածանցյալների հետ զուգակցված,
  • ոչ մանրբջջային և ոչ տափակբջջային թոքի քաղցկեղ՝ տեղային տարածված (ոչ վիրահատելի), ռեցիդիվող և մետաստատիկ փուլերում՝որպես 1-ին գծի թերապիա զուգակցված քիմիա և իմունաթերապիայի հետ,
  • տեղային տարածված կամ մետաստատիկ երիկամաբջջային քաղցկեղ՝ որպես մոնոթերապիա,
  • գլխուղեղի չարորակ նորագոյացություններ,մասնավորապես WHO grade 3 և 4 աստրոցիտոմաների և գլիոբլաստոմաների ժամանակ որպես մոնոթերապիա կամ համակցված քիմիապրեպարատների հետ,
  • ձվարանների,արգանդափողերի և որովայնամզի առաջնային քաղցկեղների դեպքում,թերապիայի 1-ին գծի ցուցումով քիմիաթերապիայի հետ համակցված՝IIIB IIIC ըստ FIGO-ի փուլավորման և մետաստատիկ պացիենտներիդեպքում,
  • արգանդի վզիկի քաղցկեղ՝ IV փուլում,համակցված քիմիապրեպարատների հետ,
  • հեպատոցելյուլյար կարցինոմա՝ տեղային տարածված և մետաստատիկ փուլերում որպես 1-ին գծի թերապիա համակցված իմունաթերապիայի հետ:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից բոլոր պացիենտները:

 

Դիմելու կարգ

 

Ծրագրի շահառու դառնալու համար համապատասխան փաստաթղթերով դիմել «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:


 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Ծրագրի շրջանակներում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը`

  • պացիենտի էպիկրիզ (էպիկրիզում պարտադիր ներառվում են տվյալները ըստ հիվանդության փուլերի),
  • պացիենտի անձնական տվյալներ, անձնագրի պատճեն կամ նույնականացման քարտի պատճեն,
  • պացիենտի կոնտակտային տվյալներ:
     

 

Եթե կլինիկական փուլը համապատասխանում է, ապա սահմանվում է հետևյալ տվյալների պարտադիր առկայությունը՝

 

  • հիվանդության պատմության և բժշկական զննության նկարագիր,
  • համակարգչային շերտագրության (ն/ե կոնտրաստավորմամբ), անհրաժեշտության դեպքում ՄՌՇ և/կամ ՊԷՏ/ԿՏ հետազոտության տվյալները,
  • ուռուցքի պաթոհյուսվածաբանական տվյալները,
  • ուռուցքի իմունահիստոքիմիական տվյալները՝ըստ անհրաժեշտության: 

Ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում տվյալ հիվանդության կարգավիճակը ճիշտ գնահատելու, դեղի հնարավոր կողմնակի ազդեցությունները կանխելու և/կամ վերահսկելու նպատակով իրականացվում են լրացուցիչ հետազոտություններ.

  • արյան ընդհանուր քննություն,
  • նյութափոխանակության համապարփակ հետազոտություն, այդ թվում լյարդի և երիկամների ֆունկցիոնալ թեստեր:

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ Առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 06-ի թիվ 1227-Լ հրաման

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+37460) 80 80 03/2304։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր