Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ անձնական տվյալների վերաբերյալ տեղեկանք արտասահմանում
Յուրաքանչյուր անձ կարող է ստանալ տեղեկանք իր անձնական տվյալների վերաբերյալ։
Օտարերկրյա պետությունում տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։ ՀՀ դիվանագիտական մարմինները տեղեկանք են տրամադրում միգրացիոն, աշխատանքային, քաղաքացիության, կրթական և այլ գործընթացների շրջանակներում։
Տեղեկանքը տրամադրվում է անձի դիմումի հիման վրա։ Տեղեկանք ստանալու համար կարող է դիմել 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով, իսկ անչափահաս կամ անգործունակ անձանց դեպքում դիմումը ներկայացնում է անձի օրինական ներկայացուցիչը (հոգաբարձու, խնամակալ)։
Դիմումը ներկայացնելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես այցելել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Վճարման չափը և տրամադրման ժամկետը
Տեղեկանքը տրամադրվում է 1-15 աշխատանքային օրվա ընթացքում և կարող է արժենալ 10,000 կամ 25,000 դրամ՝ կախված բնույթից և հարցումով կամ առանց հարցման ներկայացվելու հանգամանքից։ Այն կարող է տրամադրվել հայերեն կամ այն երկրի լեզվով, որտեղ տրամադրվում է տեղեկանքը։
Դիմողի ցանկությամբ և իր հաշվին տեղեկանքը կարող է հանձնվել փոստով՝ պատվիրված նամակով:
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11