ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Գյուղատնտեսություն

Դիմել գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրին

Աջակցության ծրագրի իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30 րոպե

Աջակցության ծրագրից օգտվելու համար տնտեսավարողները դիմում են «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպության անդամ ապահովագրական ընկերություններից որևէ մեկին։ 


Ծրագրի մասին

Ծրագրով 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի մինչև 80 տոկոսի (ներառյալ) չափով սուբսիդավորում։

Ծրագրի շրջանակում ՀՀ մարզերում կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք:

2025 թվականին կապահովագրվի՝

  • ծիրան, խաղող, դեղձ՝ կարկտահարություն և հրդեհ ռիսկից,
  • սալոր, խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ` կարկտահարություն ռիսկից,
  • հացահատիկային մշակաբույսերը (ցորեն/գարի/վարսակ)՝ երաշտ ռիսկից,
  • ծիրան, խաղող, դեղձ, սալոր, կարտոֆիլ՝ գարնանային ցրտահարություն ռիսկից,
  • ծիրան, խաղող, դեղձ, սալոր, կարտոֆիլ՝ համակցված ռիսկերից։


Դիմումի ընթացքը

  • գործակալության անդամ ապահովագրական ընկերությունը գյուղատնտեսությունում տնտեսավարողի հետ կնքում է գյուղատնտեսության ապահովագրության պայմանագիր,
  • պայմանագրի կնքումից հետո գործակալության անդամ ապահովագրական ընկերությունն իրականացնում է հետհաշվարկ, և վերաֆինանսավորման (պայմանագրով սահմանված ապահովագրավճարի սուբսիդավորման) հայտ է ներկայացնում գործակալությանը,
  • գործակալությունն ստուգում է ապահովագրական ընկերության կողմից տրամադրված փաստաթղթերի համապատասխանությունը` իր ներքին իրավական ակտերի հիման վրա։
  • Գործակալության կողմից սահմանված չափանիշներին ապահովագրական ընկերության հայտի բավարարման դեպքում գործակալությունը սուբսիդավորման գրություն - հայտ է ներկայացնում կողմ 2-ին։
  • կողմ 2-ը գրություն-հայտն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է համապատասխան սուբսիդավորման գումարի վճարումը՝ փոխանցելով այն ապահովագրական ընկերության բանկային հաշվին:


Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության 24 հոկտեմբերի 2019 թվականի N 1485-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (Անհրաժեշտ է կարդալ ամենավերջին փոփոխված տարբերակը)

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր