ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Ստանալ Երևանում շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի ակտը

Ավարտված շինարարական օբյեկտի հաստատված նախագծային փաստաթղթերին և նորմատիվ -տեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստվում է Ընդունող հանձնաժողովի ակտով և հիմնավորվում է կատարողական փաստաթղթերով կամ կառուցված օբյեկտի տեխնիկական վիճակի (մասնավորապես՝ շահագործման ենթակա լինելու) մասին համապատասխան հետազննության դրական եզրակացությամբ։

Ակտը ստանալու համար հնարավոր է դիմել ֆիզիկապես։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
Մինչև 15 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 10 աշխատանքային օր

Դիմելու համար անհրաժեշտ է

Ընդունող հանձնաժողովի կողմից տրվող ակտը ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես մոտենալ Երևանի քաղաքապետարան։ 


Պահանջվող փաստաթղթերը

  • Կատարողական փաստաթղթեր՝ ստորագրված ընդունող հանձնաժողովի բոլոր անդամների կողմից (կնիքի առկայության դեպքում՝ նաև կնքված)։ 


Ծառայության տրամադրման կարգը և ժամկետը

Ընդունող հանձնաժողովի ակտը տրամադրվում է այն ստորագրվելուց հետո՝ առավելագույնը 10-օրյա ժամկետում, քանի որ այդ ժամկետում անհրաժեշտ է նաև Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակ մուտքագրել դիմում՝ Ավարտական ակտ (Շահագործման թույլտվություն) ստանալու համար։

Կատարողական փաստաթղթերի փաթեթը (որի կազմն ու ձևերը սահմանվում են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից) կազմում է շինարարություն իրականացնող կապալառուն` տեխնիկական հսկողություն և հեղինակային հսկողություն իրականացնող անձանց մասնակցությամբ: Ընդ որում՝ շինարարական աշխատանքների ավարտից հետո կատարողական փաստաթղթերը (ակտերը) և շինարարության վարման մատյանը պահպանվում են կառուցապատողի մոտ, իսկ ընդունող հանձնաժողովի անդամներն իրավասու են ուսումնասիրել դրանք՝ պահանջելով կառուցապատողից:


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am կայքում։

 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00

Հեռախոսահամար`
1-05 

Ծառայությունը մատուցող՝
Երևանի քաղաքապետարան
Այս էջը օգտակա՞ր էր