Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ Սևանա լճում արդյունագործական որսի իրավունք (կնքել պայմանագիր)
Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որս իրականացնելու համար անհրաժեշտ է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել պայմանագրի կնքման հայտ և ստանալ համապատասխան իրավունք։
Պահանջվող փաստաթղթերը
Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է ներկայացնել՝
-
իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, ֆիզիկական անձի դեպում՝ անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը,
-
ձկան և խեցգետնի տեսակը,
-
չափաքանակը,
-
օգտագործման ենթակա տարածքը (տեղադիրքը),
-
օգտագործման ժամանակահատվածը,
-
որսամիջոցները,
-
ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցի տեսակը և նկարագիրը,
-
ձկնորսների քանակը և անձնագրային տվյալները,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Պայմանագիրը կնքվում է Շրջակա միջավայրի նախարարության հետ դիմումը ներկայացնելուց հետո 11 աշխատանքային օրվա ընթացքում։
Հայտը անհրաժեշտ է ներկայացնել նախարարության կայքէջում յուրաքանչյուր տարվա համապատասխան հայտարարությունը տեղադրելուց հետո 10 օրվա ընթացքում:
Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում դիմողը եռօրյա ժամկետում տեղեկացվում է` 3 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու նշված թերությունները:
Վճարման չափը և կարգը
Պայմանագիրը կնքելու կամար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ, ինչպես նաև բնօգտագործման վճարը, որը կարող է լինել տարբեր՝ կախված կենդանական աշխարհի օբյեկտից։ Վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ 900005001533 (ֆիզիկական անձանց դեպքում) կամ 900005170981 (իրավաբանական անձանց դեպքում) հաշվեհամարներին։
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)