ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Շրջակա միջավայր

Ստանալ Սևանա լճում արդյունագործական որսի իրավունք (կնքել պայմանագիր)

Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որս իրականացնելու համար անհրաժեշտ է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել պայմանագրի կնքման հայտ և ստանալ համապատասխան իրավունք։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
1,000 դրամ
Տրամադրման տևողությունը
13 աշխատանքային օր

Պահանջվող փաստաթղթերը

Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, ֆիզիկական անձի դեպում՝ անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը,

  • ձկան և խեցգետնի տեսակը,

  • չափաքանակը,

  • օգտագործման ենթակա տարածքը (տեղադիրքը),

  • օգտագործման ժամանակահատվածը,

  • որսամիջոցները,

  • ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցի տեսակը և նկարագիրը,

  • ձկնորսների քանակը և անձնագրային տվյալները,

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Պայմանագիրը կնքվում է Շրջակա միջավայրի նախարարության հետ դիմումը ներկայացնելուց հետո 11 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Հայտը անհրաժեշտ է ներկայացնել նախարարության կայքէջում յուրաքանչյուր տարվա համապատասխան հայտարարությունը տեղադրելուց հետո 10 օրվա ընթացքում:

 

Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում դիմողը եռօրյա ժամկետում տեղեկացվում է` 3 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու նշված թերությունները:

 

Վճարման չափը և կարգը

Պայմանագիրը կնքելու կամար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ, ինչպես նաև բնօգտագործման վճարը, որը կարող է լինել տարբեր՝ կախված կենդանական աշխարհի օբյեկտից։ Վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ 900005001533 (ֆիզիկական անձանց դեպքում) կամ 900005170981 (իրավաբանական անձանց դեպքում) հաշվեհամարներին։

 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00


Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր