Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դատարան ներկայացնել առցանց հայցադիմում և միջնորդություն
Քաղաքացիական բնույթի գործեր քննելու վերաբերյալ հայցադիմում կամ միջնորդություն կարելի է ներկայացնել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ առցանց եղանակով։
Վերաքննիչ, Վճռաբեկ կամ Սահմանադրական դատարաններ դիմել հնարավոր է ֆիզիկապես` այցելելով հետևյալ հասցեներ։
Դիմումները ներկայացվում են Էլեկտրոնային քաղաքացիական դատավարություն հարթակի միջոցով։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
- Անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- մուտք գործելուց հետո անցնել էկրանի ձախ կողմում բացված «Իմ գործերը» բաժնի «Քաղաքացիական» ենթաբաժինը,
- ընտրել «Ավելացնել» կոճակը,
- համապատասխան դատարանն ընտրելուց հետո շարունակել հերթականությամբ լրացնել Հայցվորի, Պատասխանողի, Երրորդ անձի և իրավասու անձի տվյալները (եթե առկա են),
- երկրորդ քայլով ներկայացնել հայցադիմումի նկարագիրը,
- երրորդ քայլով ներկայացնել փաստ կամ իրավական հիմք՝ անհրաժեշտության դեպքում կցել ապացույցներ։
- չորրորդ քայլով լրացնել պահանջի բովանդակությունը,
- հինգերորդ քայլով ներկայացնել միջնորդություն, եթե անհրաժեշտ է,
- վճարել սահմանված պետական տուրքը e-payments համակարգով,
- վեցերորդ քայլով հնարավոր է խմբագրել հայցադիմումը, որը ինքնաշխատ կերպով գեներացվել է համակարգի կողմից,
- յոթերերդ քայլով անհրաժեշտ է ներբեռնել պատրաստի դիմումը, այնուհետև վերբեռնել և սեղմել «Ավարտել» կոճակը։
Ներկայացվող պահանջները
Առցանց եղանակով հայցադիմում կամ միջնորդություն հնարավոր է ներկայացնել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաներ միայն քաղաքացիական բնույթի գործեր քննելու համար։
Պահանջվող փաստաթղթեր
- Հայցադիմումի փաստական և իրավական հիմքերին կցված ապացույցներ (ֆայլերով վերբեռնում),
- անհրաժեշտության դեպքում՝ միջնորդություններ և դրանց կցված փաստաթղթեր,
- պետական տուրքի վճարումը հավաստող ծածկագիր։
Վճարման չափը և կարգը
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
- E-payments համակարգի միջոցով,
- բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005016010 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
- Վճարման չափը տարբեր է, սկսած 1,500 դրամից՝ կախված դեպքից։
Ուշադրություն
Հայցվորը կարող է հետաձգել վճարումը՝ սեղմելով «Ներկայացնել միջնորդություն պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ» կոճակը։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Առցանց դիմելու գործընթացը տևում է 10-15 րոպե։
- Հայցադիմումի ընդունման կամ մերժման վերաբերյալ որոշման հրապարակման ժամկետը տարբեր է՝ կախված դատավարության և գործի բնույթից։ Այդ մասին կտեղեկցավի ծանուցման միջոցով։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
- Պետական տուքի մասին ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ՝ 09:00 - 18:00
Հեռախոսահամար`
+374 10 511 776
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ՝ 09:00 - 18:00
Հեռախոսահամար`
+374 10 511 776