Կրթություն

Ներկայացնել հայտ քոլեջից բուհ ընդունվելու համար

Միջին մասնագիտական ուսումնական հաստատության բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտը բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու համար պետք է դիմում ներկայացնի միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարին։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
3 աշխատանքային օր

Քոլեջից հետո բուհ տեղափոխվելու համար դիմողը պետք է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարին ներկայացնի դիմում պետական ամփոփիչ ստուգման քննաշրջանից առնվազն 10 օր առաջ` նշելով նախընտրած բուհը և նախընտրելի մինչև 2 մասնագիտություն՝ առաջին հայտի գերակայության սկզբունքով:


Պահանջվող փաստաթղեր

  • դիմում` ուղղված ռեկտորին.
  • ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի պատճենը.
    արձանագրության պատճենը.
  • չորս լուսանկար (3x4 չափսի).
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական).
  • զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը).
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):


Տրամադրման ժամկետը և կարգը

Եթե բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվող հավակնորդների թիվը գերազանցում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար հատկացված տեղերի թիվը, ապա հանձնաժողովը հավակնորդների ընտրությունն իրականացնում է մրցութային հիմունքով` առաջնահերթությունն ըստ հաջորդականության տալով այն հավակնորդներին, ովքեր ունեն՝

  • գերազանցության ավարտական փաստաթուղթ (գերազանցության դիպլոմ).
  • ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ներդիրի գնահատականների առավելագույն միջին թվաբանական,
  • պետական ամփոփիչ ստուգման արդյունքում առավել բարձր միավորներ:

Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան բուհ մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը։ Մրցույթն անցկացվում է մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 15-ը։

 

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշում

Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր