ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գյուղատնտեսություն և շրջակա միջավայր

Ստանալ անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն

ՀՀ-ում անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան թույլտվություն։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
1,000 դրամ
Տրամադրման տևողությունը
30 աշխատանքային օր

Պահանջվող փաստաթղթերը

Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • պետական գրանցման վկայականի կամ կանոնադրության կամ ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի դեպքում նաև ԱՁ-ի պետական գրանցման վկայականի պատճենը),

  • Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք՝ կենսաբանության կամ կենդանաբանության բնագավառներում որակավորված մասնագետների, անասնաբուժական գործունեությամբ զբաղվող անձանց հետ կնքված պայմանագրերի պատճենները,

  • վայրի կենդանու ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթեր,

  • գործունեության իրականացման վերաբերյալ ծրագիր, որը ներառում է գործունեության իրականացման նպատակը, վայրի կենդանիների քանակը, տեսակը (հայերեն և լատիներեն անվանումները), սեռը, հնարավորության դեպքում՝ տարիքը, 

  • կենդանու առողջության վերաբերյալ անասնաբուժական փաստաթուղթը, գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանների համապատասխանելիության մասին եզրակացություն՝ տրված անասնաբույժի կողմից, 

  • յուրաքանչյուր կենդանատեսակի համար սահմանված սննդակարգը, պահման համար նախատեսված տարածքի չափը, գործունեության իրականացման վայրը, կենդանու բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ սարքավորումների առկայությունը, տարածքի սանիտարահիգիենիկ պայմանները, պարտադիր անասնաբուժական զննումների գրաֆիկը՝ հաստատված անասնաբույժի կողմից, ինչպես նաև վերջիններիս իսկությունը հաստատող լուսանկարները,

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։

 

Թույլտվության չտրամադրման հիմքերը

Թույլտվությունը կարող է չտրամադրվել, եթե՝

  • բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,

  • Մասնագիտական հանձնաժողովի կողմից տրվում է բացասական եզրակացություն։

 

Վճարման չափը և կարգը

Թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել առցանց եղանակով կամ բանկային փոխանցմամբ՝ 900005002598 հաշվեհամարին։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում թերություններ հայտնաբերվելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում դիմողը տեղեկացվում է` 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու նշված թերությունները:

 

Թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում՝ 15 տարի ժամկետով։

 

Թույլտվության ժամկետը լրանալուց 20 աշխատանքային օր առաջ անհրաժեշտ է դիմել նախարարություն՝ երկարաձգելու համար։ Այս դեպքում թույլտվությունը տրամադրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ 5 տարի ժամկետով։

 

Թույլտվությունը մեկ անգամ երկարաձգած անձը, ժամկետի ավարտից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում պետք է դիմի նոր Թույլտվություն ստանալու համար:

 

Թույլտվությունը հավաստող փաստաթուղթը կորցնելու դեպքում անհրաժեշտ է գրավոր դիմել նախարարություն՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում ստանալով թույլտվության կրկնօրինակը:

 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի N 111-Ն հրաման

  • ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի նոյեմբերի 28-ի N 438-Ն հրաման

  • «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00


Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր