Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն
ՀՀ-ում անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան թույլտվություն։
Պահանջվող փաստաթղթերը
Տեղում կլրացվի դիմում, որին կից անհրաժեշտ է ներկայացնել՝
- իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի, կանոնադրության կամ ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենները,
- ֆիզիկական կամ իրավաբանական անձինք՝ կենսաբանության կամ կենդանաբանության կամ տվյալ բնագավառում որակավորված մասնագետների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ կնքած պայմանագրերի պատճենները,
- վայրի կենդանու ձեռքբերումը փաստող փաստաթղթեր,
- վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից, ֆիզիոլոգիական վիճակից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանների համապատասխանելիության մասին փաստաթուղթ, այդ թվում՝ յուրաքանչյուր կենդանատեսակի պահման համար նախատեսված տարածքի չափի, տարածքի զոոհիգիենիկ պայմանների, կենսակերպի համար անհրաժեշտ գույքի և սարքավորումների առկայության մասին տեղեկություն,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Թույլտվության չտրամադրման հիմքերը
Թույլտվությունը կարող է չտրամադրվել, եթե՝
-
բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,
-
մասնագիտական հանձնաժողովի կողմից տրվել է բացասական եզրակացություն։
Վճարման չափը և կարգը
Թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ պետական տուրք։ Վճարումը հնարավոր է կատարել առցանց եղանակով կամ բանկային փոխանցմամբ՝ 900005002598 հաշվեհամարին։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում թերություններ հայտնաբերվելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում դիմողը տեղեկացվում է` 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու նշված թերությունները:
- Թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում՝ 5 տարի ժամկետով։
- Թույլտվության ժամկետը լրանալուց 35 աշխատանքային օր առաջ անհրաժեշտ է դիմել նախարարություն՝ երկարաձգելու համար։ Այս դեպքում թույլտվությունը տրամադրվում է 30 աշխատանքային օրվա ընթացքում՝ ևս 5 տարի ժամկետով։
- Թույլտվությունը հավաստող փաստաթուղթը կորցնելու դեպքում անհրաժեշտ է գրավոր դիմել նախարարություն՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում ստանալով թույլտվության կրկնօրինակը:
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի՝ 2023 թվականի մարտի 27-ի N 111-Ն հրաման
-
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)