ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Դիմել բնակարանի գնման իրավունքը գրանցելու համար

Նոտարի մոտ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիրը կնքելուց հետո գնման իրավունքը գրանցվում է ՀՀ անշարժ գույքի գրանցման կադաստրի կոմիտեում: 

Դա կատարվում է տվյալ գույքը որպես այլ անձանց սեփականություն գրանցելը կամ գույքի վաճառքը միաժամանակ մեկից ավելի անձանց բացառելու համար։   

Դու կուղղորդվես թվային նույնականացման «ԵսԵմ» հարթակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և այլ երկրների քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
50,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 3 աշխատանքային օր

Գնորդը կարող է առցանց եղանակով  գրանցել բնակարանի գնման իրավունքը Կադաստրի կոմիտեում, որի համար անհրաժեշտ է՝

  • այցելել e-cadastre.am կայք,
  • նույնականացվելուց հետո մուտք գործել, ստուգել անձնական տվյալները, տրամադրել էլ․ փոստի հասցե, որից հետո էջի ձախ հատվածում ընտրել «Պետական գրանցում» բաժինը, ապա սեղմել «Իրավունքի պետական գրանցում» կոճակը,
  • բացված էջում ընտրել գործարքի տեսակը,
  • նշել անշարժ գույքի հասցեն (որոնումը հնարավոր է կատարել նաև անշարժ գույքի վկայականի համարով կամ կադաստրային ծածկագրով, որը տվյալ գույքին տրվող եզակի համարն է)՝ լրացնելով համապատասխան դաշտերը, այնուհետև սեղմել «Հաջորդը» կոճակը,
  • նշել դիմումի կատարման ժամկետը, կցել անհրաժեշտ փաստաթղթերը, վճարել և հանձնել դիմումը։ 


Բնակարանի գնման իրավունքի գրանցման մասին ծանուցումն ուղարկվում է դիմումի մեջ նշված էլ․փոստի հասցեին և հեռախոսահամարին, իսկ գնման իրավունքի վկայականը՝ էլ․փոստին։
Ծանուցմամբ նշվում են իրավունքի գրանցման համարը և գաղտնաբառը, որոնց միջոցով Կադաստրի կոմիտեի կայքում կարելի է առցանց ստուգել նշված գույքի վերաբերյալ տեղեկատվությունը։  

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար` (+374) 60 474205

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր