Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ երեխայի (մինչև 16 տարեկան) անձնագիր արտասահմանում
Մինչև 16 տարեկան քաղաքացիներին արտասահմանում ՀՀ քաղաքացու անձնագիր տրվում է 1 ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա, որը ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա հնարավոր է ծառայությունից օգտվել առցանց՝ դիմելով տեսակապի միջոցով։ Տեսազանգ հնարավոր է ամրագրել առցանց կամ էլեկտրոնային փոստով։
Ներկայացվող պահանջները
ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է՝
- գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։
Պահանջվող փաստաթղթերը
Մինչև 16 տարեկան անձի ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- երեխայի ծննդյան վկայականը, ծնողների ամուսնության վկայականը և ներկայացվող բոլոր փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ծնողների անձնագրերը և դրանց 2-3-րդ էջերի պատճենները,
-
նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում՝ ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր,
- դիմումը օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելը հավաստող փաստաթուղթը,
- 35 x 45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
- պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
- օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատմամբ (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),
- հնարավորության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև փաստաթղթերի լուսապատճենները։
Պահանջվող հավելյալ փաստաթղթեր
Որոշ դեպքերում անձնագիր ստանալու համար դիմելիս անձից կարող են պահանջվել հավելյալ փաստաղթղթեր, մասնավորապես՝
Եթե դիմողը 16-18 տարեկան է և չունի նույնականացման քարտ՝
- իր և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ծնողի կամ ծնողների գրավոր համաձայնությունը (եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով և հաստատված լինի ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ)։
Եթե մինչև երեխայի ծնունդը ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել՝
- հայրության ճանաչման վկայականը,
- միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը,
- ծնողի մահվան վկայականը,
- անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։
Ընդ որում՝ անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերից որևէ մեկը և դրա պատճենը։
Եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա քաղաքացի՝
- ծնողների գրավոր համաձայնությունը՝ հաստատված ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ։
Վճարման չափը և կարգը
Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 30,000 ՀՀ դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Տրամադրման ժամկետը
Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել համապատասխան հյուպատոսական հիմնարկ։
Հղում օրենսդրությանը
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11