Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Աջակցության ծրագիր
Կրթություն
Դիմել նախադպրոցական կրթության ապահովման ծրագրին
Ծրագրի շրջանակում իրականացվում է սոցիալական որոշ խմբերում ընդգրկված ընտանիքների 1.5-5 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության ապահովում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ովքե՞ր կարող են դիմել
Նախադպրոցական կրթության ապահովման ծրագրին կարող են դիմել.
- կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ընտանիքները,
- ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքները,
- զինծառայողների ընտանիքները։
Դիմելու պայմանները
Նախադպրոցական կրթության ապահովման ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել նախադպրոցական ուսումնական հաստատություն։
Պահանջվող փաստաթղթերը
Նախադպրոցական կրթության ապահովման ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը հաստատող փաստաթուղթ (օրինակ՝ բժշկական տեղեկանք),
- ընտանիքի նպաստի համակարգում հաշվառված լինելու տեղեկանք։
Հղում օրենսդրությանը
ՀՀ Կառավարության՝ 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշում։
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Օգտակար հղումներ
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն, հանրակրթության վարչություն, հեռախոս՝ (374 10) 59-96-19։
Տեխնիկական աջակցության համար՝
(+374) 010 59-96-00
Ծառայության գծով աջակցության համար՝
(+374) 010 52-73-43
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Տեխնիկական աջակցության համար՝
(+374) 010 59-96-00
Ծառայության գծով աջակցության համար՝
(+374) 010 52-73-43
Այս էջը օգտակա՞ր էր