ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կենսաթոշակ

Դիմել վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրին

Ծրագրի նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ագրեսիայի կամ այլ նախահարձակ գործողության հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ծրագրի նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ագրեսիայի կամ այլ նախահարձակ գործողության հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին:

 

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուին 500 000 դրամի չափով․ գումարը տրամադրվում է դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Միջոցառման շահառու է համարվում 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ագրեսիայի կամ այլ նախահարձակ գործողության հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած բժշկական հաստատություններում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, ով չունի հաշմանդամության խումբ կամ ունի կամ կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:

 

Դիմելու կարգ

 

Դիմումն էլեկտրոնային եղանակով անհրաժեշտ է ներկայացնել՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 15-ը՝ socservice.am կայքէջում։ 

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Ծրագրից օգտվելու համար շահառուն պետք է Միասնական սոցիալական ծառայություն ներկայացնի իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (անձնագիր կամ նույնականացման քարտ), իսկ անձնագիր կամ նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ ծննդյան վկայականի սերիան ու համարը, հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը։

Եթե շահառուն սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը, ապա շահառուի բանկը վճարումն իրականացնում է շահառուի՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու և վերջինիս նույնականացնելու դեպքում: Վերոնշյալ դեպքում, եթե միանվագ օգնության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը բանկի կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 1773-Լ որոշում

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղղարկել ՀՀ ԱՍՀՆ

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր