ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Դիմել անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու համար

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15-25 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Դիմելու համար անհրաժեշտ է անձամբ կամ լիազորված անձի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ և ներկայացնել դիմում։


Պահանջվող փաստաթղթերը

Անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու համար անհրաժեշտ է ներակայացնել․

  • դիմում և անձը հաստատող փաստաթուղթ,
  • լիազորագիր  (լիազորված անձի դեպքում),
  • տեղեկանք` «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համաձայն։ Այն է՝ անհատ ձեռնարկատերերի լուծարման դեպքում անհատ ձեռնարկատերը կազմակերպում է իր գործունեությամբ առաջացած անձնակազմին վերաբերող փաստաթղթերի առանձնացումը և հանձնումը պետական կամ համայնքային արխիվ:


Մահացած անհատ ձեռնարկատիրոջը
հաշվառումից հանելն իրականացվում է ինքնաշխատ կերպով։ Դրա անհնարինության դեպքում իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի հիման վրա, որի համար ներկայացվում են որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի նույնականացման համար բավարար տեղեկատվություն և մահվան փաստը հաստատող փաստաթուղթ (պատճենելուց հետո վերադարձվում է ներկայացնողին)։

Անհայտ բացակայող անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի համաձայն, որի համար ներկայացվում են որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի նույնականացման համար բավարար ցանկացած տեղեկատվություն և անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի որոշման պատճենը:

Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար ներկայացվում են`

  • դիմում,
  • դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը,
  • տեղեկանք` «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համաձայն։ Այն է՝ անհատ ձեռնարկատերերի լուծարման դեպքում անհատ ձեռնարկատերը կազմակերպում է իր գործունեությամբ առաջացած անձնակազմին վերաբերող փաստաթղթերի առանձնացումը և հանձնումը պետական կամ համայնքային արխիվ:


Վճարման չափը և կարգը

Անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու համար պետական տուրք սահմանված չէ:

Տրամադրման ժամկետը և կարգը

Անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո անմիջապես։ 

Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք 
  • «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենք
  • «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր