ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գյուղատնտեսություն և շրջակա միջավայր

Ստանալ ազատ պայմաններում վայրի կենդանիների վերաբնակեցման թույլտվություն

Վերաբնակեցման նպատակը ՀՀ տարածքում հանդիպող կենդանատեսակի վերադարձն է իր կենսամիջավայր՝ պոպուլյացիայի վերականգնման կամ համալրման նպատակով: Ազատ պայմաններում վայրի կենդանիներ վերաբնակեցնելու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան թույլտվություն։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
15 աշխատանքային օր

Պահանջվող փաստաթղթերը

Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • պետական գրանցման վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի դեպքում նաև ԱՁ-ի պետական գրանցման վկայականի պատճենը),

  • բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին կնքած պայմանագրի պատճենը,

  • անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվության պատճենը,

  • բաց թողնման վայրերի ընտրության գործընթացում մարզպետի աշխատակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների քննարկման դրական արդյունքները,

  • վերաբնակեցման ծրագրի վերաբերյալ գիտահետազոտական հիմնարկների կամ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից տրամադրված դրական եզրակացությունը։

Յուրաքանչյուր կենդանական տեսակի համար հարկավոր է կազմել վերաբնակեցման ծրագիր, որը պետք է ներառի՝

  • վերաբնակեցվող կենդանական տեսակի (առկայության դեպքում՝ հայերեն և լատիներեն անվանումները), առանձնյակների քանակի, սեռի, հնարավորության դեպքում՝ տարիքի վերաբերյալ տեղեկատվություն,

  • գիտահետազոտական հիմնարկների, համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից վերաբնակեցման ենթակա տարածքի ներկա վիճակի և ներուժի գնահատումը, ինչպես նաև առկայության դեպքում վերջին՝ մինչև 10 տարիների ընթացքում կատարված կենդանական աշխարհի մոնիթորինգի տվյալները,

  • վերաբնակեցման արդյունքում հնարավոր ռիսկերի գնահատումը և վերլուծությունը՝ յուրաքանչյուր կենդանական տեսակի առանձնահատկություններով պայմանավորված՝ հաշվի առնելով կենդանական տեսակների պահպանության, կենսաանվտանգության, կենդանուց կենդանուն, ինչպես նաև կենդանուց մարդուն բազմաթիվ հիվանդությունների փոխանցման ռիսկերը և խնդիրները,

  • ծրագրի ֆինանսական գնահատականը, ֆինանսավորման աղբյուրը և ծախսերի բացվածքը,

  • վերաբնակեցման տարածքում բնություն վերադարձված առանձնյակների հարմարվողականության, վարքագծի, թվաքանակի փոփոխությունների, ինչպես նաև մարդածին և բնական ազդեցությունների գնահատման նպատակով մոնիթորինգի պլանը՝ ներառյալ դրա ֆինանսավորման չափի և ֆինանսավորման աղբյուրի և իրականացնող մասնագիտացված կառույցի մասին տեղեկատվությունը: 

 

Թույլտվության չտրամադրման հիմքերը

Թույլտվություն ստանալու հայտը չի հաստատվում, եթե՝

  • ներկայացված փաստաթղերը թերի են, բացակայում են, կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և օրենսդրության պահանջներին,

  • հայտում կամ փաստաթղթերում բացահայտված թերությունները չեն շտկվում ծանուցվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Վճարման չափը և կարգը

Ազատ պայմաններում վայրի կենդանիներ վերաբնակեցնելու թույլտվությունը տրամադրվում է անվճար։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 23-ի N 758-Ն որոշում

  • ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի ապրիլի 3-ի N 113-Ն հրաման

  • «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00


Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր