Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ազատ պայմաններում վայրի կենդանիների վերաբնակեցման թույլտվություն
Վերաբնակեցման նպատակը ՀՀ տարածքում հանդիպող կենդանատեսակի վերադարձն է իր կենսամիջավայր՝ պոպուլյացիայի վերականգնման կամ համալրման նպատակով: Ազատ պայմաններում վայրի կենդանիներ վերաբնակեցնելու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան թույլտվություն։
Ազատ պայմաններում վայրի կենդանիներ վերաբնակեցնելու թույլտվություն ստանալու հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ :
Պահանջվող փաստաթղթերը
Նշված էլ․ փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել՝
-
դիմում-հայտ,
-
պետական գրանցման վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի դեպքում նաև ԱՁ-ի պետական գրանցման վկայականի պատճենը),
-
բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին կնքած պայմանագրի պատճենը,
-
անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվության պատճենը,
-
բաց թողնման վայրերի ընտրության գործընթացում մարզպետի աշխատակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների քննարկման դրական արդյունքները,
-
վերաբնակեցման ծրագրի վերաբերյալ գիտահետազոտական հիմնարկների կամ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից տրամադրված դրական եզրակացությունը։
Յուրաքանչյուր կենդանական տեսակի համար հարկավոր է կազմել վերաբնակեցման ծրագիր, որը պետք է ներառի՝
-
վերաբնակեցվող կենդանական տեսակի (առկայության դեպքում՝ հայերեն և լատիներեն անվանումները), առանձնյակների քանակի, սեռի, հնարավորության դեպքում՝ տարիքի վերաբերյալ տեղեկատվություն,
-
գիտահետազոտական հիմնարկների, համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից վերաբնակեցման ենթակա տարածքի ներկա վիճակի և ներուժի գնահատումը, ինչպես նաև առկայության դեպքում վերջին՝ մինչև 10 տարիների ընթացքում կատարված կենդանական աշխարհի մոնիթորինգի տվյալները,
-
վերաբնակեցման արդյունքում հնարավոր ռիսկերի գնահատումը և վերլուծությունը՝ յուրաքանչյուր կենդանական տեսակի առանձնահատկություններով պայմանավորված՝ հաշվի առնելով կենդանական տեսակների պահպանության, կենսաանվտանգության, կենդանուց կենդանուն, ինչպես նաև կենդանուց մարդուն բազմաթիվ հիվանդությունների փոխանցման ռիսկերը և խնդիրները,
-
ծրագրի ֆինանսական գնահատականը, ֆինանսավորման աղբյուրը և ծախսերի բացվածքը,
-
վերաբնակեցման տարածքում բնություն վերադարձված առանձնյակների հարմարվողականության, վարքագծի, թվաքանակի փոփոխությունների, ինչպես նաև մարդածին և բնական ազդեցությունների գնահատման նպատակով մոնիթորինգի պլանը՝ ներառյալ դրա ֆինանսավորման չափի և ֆինանսավորման աղբյուրի և իրականացնող մասնագիտացված կառույցի մասին տեղեկատվությունը:
Թույլտվության չտրամադրման հիմքերը
Թույլտվություն ստանալու հայտը չի հաստատվում, եթե՝
-
ներկայացված փաստաթղերը թերի են, բացակայում են, կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և օրենսդրության պահանջներին,
-
հայտում կամ փաստաթղթերում բացահայտված թերությունները չեն շտկվում ծանուցվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Վճարման չափը և կարգը
Ազատ պայմաններում վայրի կենդանիներ վերաբնակեցնելու թույլտվությունը տրամադրվում է անվճար։
Տրամադրման ժամկետը և կարգը
Թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 23-ի N 758-Ն որոշում
-
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի ապրիլի 3-ի N 113-Ն հրաման
-
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)