ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Դիմել գազի սպառման բաժանորդ դառնալու համար

Գազի բաժանորդագրության համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել գազի տարածքային սպասարկման գրասենյակներ։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
10,000 դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 15 աշխատանքային օր

Գազի սպառման բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմում (տրամադրվում է տեղում) ներկայացնել գազի տարածքային սպասարկման գրասենյակ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը:

Ներկայացվող պահանջները 

Բաժանորդագրության համար անհրաժեշտ է ունենալ անշարժ գույքի սեփականության կամ գնման իրավունքի վկայական։ Վարձակալի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը։

Պահանջվող փաստաթղթերը

Դիմում կից՝ անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական,
  • կամ անշարժ գույքի գնման իրավունքի վկայական,
  • վարձակալի դեպքում՝ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը։

Վճարման չափը

Անհրաժեշտ է կատարել հետևյալ վճարումները․

  • դիմումի համար՝ 10,000 դրամ,
  • հրշեջ ծառայության համար՝ 7,000 դրամ,
  • կատարողականի համար՝ 7,000 դրամ (գազի միացումներից հետո)։

Ուշադրություն

Բացի վերը նշված վճարումներից՝ պետք է նաև վճարել գազի խողովակների, անհրաժեշտ նյութերի և այլ պարագանների համար։ Գումարի չափը կախված է խողովակների մետրաժից։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Դիմումից հետո 7-10 աշխատանքային օրվա ընթացքում գազի տեսուչը պետք է տնայց կատարի՝ գազի նախագծային չափագրումները կատարելու համար։
  • Բաժանորդագրության ընդհանուր ժամկետը տևում է առավելագույնը 15 աշխատանքային օր։
  • Գազի խողովակները տեղադրելուց հետո դիմողը կնքոմ է համապատասխան պայմանագիր, որի հիման վրա էլ հետագայում կատարում է գազի սպառման կոմունալ վճարը, որի կոդը սովորաբար լինում է պայմանագրի կոդը կամ բաժանորդի հեռախոսահամարը։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2005 թվականի N 95-Ն որոշում
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը):

Ծառայության գծով աջակցության համար

Հեռախոսահամար՝ 80-44

Աշխատանքային ժամեր՝ 09։00-18։00

Ծառայությունը մատուցող՝
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ
Այս էջը օգտակա՞ր էր