ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ միաձուլման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից միաձուլման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում։
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
250,000 ՀՀ դրամ տարեկան տուրք
Տրամադրման տևողությունը
Մինչև 30 աշխատանքային օր

Դիմելու եղանակը՝

Փաստաթղթերի կազմման համար համապատասխան դիմումը անձամբ ներկայացվում է գործակալություն,  իսկ փաստաթղթերի կազմման համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները (ցանկը և ներկայացման ձևաչափը տրամադրվում է գործակալության կողմից) նախօրոք ուղարկվում է գործակալության կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և (կամ) ներկայացվում է փաստաթղթային եղանակով:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ միաձուլման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթեր կազմելու համար ներկայացվում է՝
       1. դիմում, որը պետք է ներառի անհրաժեշտ տեղեկություններ միաձուլման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման փաստաթղթեր կազմելու համար, ծառայության մատուցման ժամկետի և վճարի չափի մասին:
        2. վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ:

Ժամկետները՝

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ միաձուլման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմումն իրականացվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝
ա/ երկու կազմակերպությունների միաձուլման դեպքում՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում.
բ/ յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում՝ ևս 15 աշխատանքային օր:

Վճարման եղանակը՝

Անկանխիկ՝
• Բանկային փոխանցման միջոցով,
• Վճարային տերմինալի միջոցով,
• E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով.
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվեհամարին՝ 9000013194049

Նպատակ դաշտում նշելով՝

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ միաձուլման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմման համար

Վճարման չափը համապատասխանաբար՝

250,000 ՀՀ դրամ՝ երկու կազմակերպությունների միաձուլման դեպքում
80,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ միաձուլման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմման ծառայությունը ստանալու հիմք է անձի կողմից ներկայացված դիմումը:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

Փաստաթղթերի կազմման համար բոլոր անհրաժեշտ տեղեկությունները չներկայացնելը կամ տևական ժանամակ բազմակի անգամներ միմյանց հակասող, ոչ ստույգ տեղեկություններ ներկայացնելը, որն անհնարին է դարձնում փաստաթղթերի պատշաճ կազմումը:
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր