Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար
ԵԱՏՄ անդամ պետությունների՝ ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիները ազատված են ՀՀ-ում աշխատանքի թույլտվությունից և ստանում են օրինական բնակությունը հավաստող տեղեկանք, որն անհրաժեշտ է ՀՀ-ում իրենց հետագա իրավունքներն իրացնելու համար (օրինակ՝ 180 օրից ավելի գտնվելու դեպքում առանց վարչական պատասխանատվության ենթարկելու սահամանահատում իրականացնել)։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
-
Մուտք գործել www.workpermit.am հարթակ:
-
Ընտրել «Գրանցվել» կոճակը։
-
Ընտրել «ԵԱՏՄ քաղաքացի» տարբերակը։
-
Մուտքագրել հանրային ծառայության համարանիշը (օտարերկրացին պարտադիր պետք է գրանցված լինի ՊԵԿ-ում, որտեղ արտացոլվում է վերջինիս վճարված հարկերն ու տուրքերը) և հաստատել։
-
Անցնել նույնականացում և ստեղծել օգտահաշիվ՝ կցելով լուսանկար, անձը հաստատթող փաստաթուղթ և աշխատանքային պայմանագիր։
Ներկայացվող պահանջները
Կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է՝
-
Լինել ԵԱՏՄ անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի,
-
Ունենալ ՀՀ-ում գրանցված ընկերության հետ կնքված աշխպատանքային պայմանագիր։
Պահանջվող փաստաթղթերը
-
3,4X4.5 չափի գունավոր լուսանկար,
-
Անձնագրի գունավոր պատճենը,
-
Երկկողմանի ստորագրված աշխատանքային պայմանագիր։
Վճարման չափը և կարգը
Անվճար
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ 24/7 ռեժիմով։ Բնակության օրինականությունը հասվաստող տեղեկանքը տրամադրվում է կախված կնքված աշխատանքային պայմանագրում առկա ժամկետից (1 տարվա դեպքում՝ 1 տարի, 5 տարվա դեպքում՝ 5 տարի, անորոշ ժամկետով պայմանագրի դեպքում՝ 1 տարի)։
Հղում օրենսդրությանը
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության 06․12․2021թ․2087-Ն որոշում։
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
0-8000-2020
+374 10 54-69-14
+374 10 54-69-12
0-8000-2020
+374 10 54-69-14
+374 10 54-69-12