ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կրթություն

Ստանալ ուսանողական նպաստ

Ծրագրի նպատակն է ուսման վարձավճարի մասնակի կամ լրիվ փոխհատուցում տրամադրել նախնական և միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին։

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։

Ծրագրի մասին

 

Ծրագրի նպատակն է ուսման վարձավճարի մասնակի կամ լրիվ փոխհատուցում տրամադրել նախնական և միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ուսման վճարի լրիվ փոխհատուցում կարող է տրամադրվել՝

  • միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություն ընդունված «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց,
  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ ֆունկցիոնալության ծանր և խոր, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց (երեխաներին),
  • «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության (ծանր և խոր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակմամբ) զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ) մինչև 27 տարեկան զավակներին։

 

Ուսման վճարի մասնակի փոխհատուցում կարող է տրամադրվել՝

 

  • ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին,
  • սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին,
  • մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին,
  • երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին,
  • պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին, ընդ որում՝ ՀՀ կառավարության որոշումներով կարող են սահմանվել նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողների ուսման վճարի փոխհատուցման այլ պայմաններ:

Ուսանողներին ուսման վճարի փոխհատուցման չափը որոշելիս հաշվի է առնվում ուսումնառության առաջադիմությունը, ընդ որում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով (առաջին կուրսում` նախորդ ուսումնառած կրթական ծրագրի ավարտական արդյունքներով).

  • միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 70 տոկոս,
  • 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 50 տոկոս,
  • 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 30 տոկոս։

 

Դիմելու կարգ

 

Անհրաժեշտ է դիմում և պահանջվող փաստաթղթեր ներկայացնել՝

 

  • ընդունելության դիմում հայտը dimord.emis.am լրացնելու ժամանակ՝ պետական ուսումնական հաստատություններ ընդունելության կարգով դիմած դիմորդների պարագայում,
  • ուսումնական հաստատության տնօրինությանը՝ ուսումնառող ուսանողների պարագայում։

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Դիմում
  • Համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ Կառավարության 4 նոյեմբերի 2021 թվականի N 1784-Ն որոշում

dimord.emis.am

ՀՀ ԿԳՄՍՆ Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչություն (հեռ՝ (+37410) 599 623):

ՀՀ ԿԳՄՍՆ  թեժ գիծ՝ (+37410) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+37410) 52-73-43։

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր