ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Համատիրության սկզբնական գրանցման (հիմնադրման) պետական գրանցում

Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից իրականացվում է Համատիրության սկզբնական գրանցում (հիմնադրում):
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
1,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր

Դիմելու եղանակը`

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն դիմելու իրավասություն ունեցող անձը ներկայացնում է օրենքով պահանջվող փաստաթղթերը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը`

Համատիրության սկզբնական գրանցում (հիմնադրում)՝
  • կանոնադրություն,
  • որոշում,
  • դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոսահամարը (դրա առկայության դեպքում).
  • պահանջվող անձանց անձնագրերի պատճենները.
  • ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում նոտարական կարգով վավերացված անձնագրի թարգմանությունը
Տեղեկություններ`
  • բազմաբնակարան շենքի գտնվելու վայրը («մարզ»՝ Երևան կամ մարզ, վարչական շրջան կամ բնակավայր, փողոց կամ թաղամաս, շենք) և փոստային դասիչը.
  • բազմաբնակարան շենքի կառուցման տարեթիվը.
  • բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) ընդհանուր թիվը
  • բազմաբնակարան շենքի այն շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) ընդհանուր թիվը, որոնց սեփականատերերը հանդիսանում են համատիրության անդամ.

Անկանխիկ
• Բանկային փոխանցման միջոցով,
• Վճարային տերմինալի միջոցով,
• E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով.

Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160719


Վճարման չափը՝
1,000 ՀՀ դրամ

Նպատակ դաշտում նշելով՝
Համատիրության սկզբնական գրանցում (հիմնադրում)
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր