Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Բիզնես և արդյունաբերություն
Ստանալ համատիրության պետական գրանցում
Համատիրության սկզբնական գրանցումն (հիմնադրում) իրականացվում է արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք
Ծառայության արժեքը
1,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր
Ովքե՞ր կարող են դիմել
Համատիրության հիմնադիր կարող են հանդիսանալ քաղաքացիները, իրավաբանական անձինք, ինչպես նաև ՀՀ-ն և համայնքները։
Պահանջվող փաստաթղթերը
Համատիրության սկզբնական գրանցում համար անհրաժեշտ է՝- կանոնադրություն,
- որոշում,
- դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոսահամարը (դրա առկայության դեպքում),
- ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում նոտարական կարգով վավերացված անձնագրի թարգմանությունը։
Տեղեկություններ`
- բազմաբնակարան շենքի գտնվելու վայրը (Երևան կամ մարզ, վարչական շրջան կամ բնակավայր, փողոց կամ թաղամաս, շենք) և փոստային դասիչը,
- բազմաբնակարան շենքի կառուցման տարեթիվը,
- բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) ընդհանուր թիվը,
- բազմաբնակարան շենքի այն շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) ընդհանուր թիվը, որոնց սեփականատերերը հանդիսանում են համատիրության անդամ։
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Համատիրությունների մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք
Ծառայության արժեքը
1,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Այս էջը օգտակա՞ր էր