ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Մշակույթ և սպորտ

Ստանալ մարզիկների և մարզիչների անվանական թոշակ

Անվանական թոշակ տրամադրվում է ՀՀ այն մարզիկներին, ինչպես նաև նրանց մարզիչներին, որոնք օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի ՀՀ հավաքական թիմերի կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և շախմատային օլիմպիադաներում ցուցաբերել են բարձր արդյունքներ: 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Մարզիկների և մարզիչների անվանական թոշակ ստանալու համար մարզաձևերի ֆեդերացիաները դիմում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
Ուշադրություն
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ը։

Ներկայացվող պահանջները

Ծրագրի շահառու են հանդիսանում մարզաձևերի հավաքականների անդամ, բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները և նրանց մարզիչները։

Պահանջվող փաստաթղթերը

Մարզիկների և մարզիչների անվանական թոշակ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել թեկնածուների ներկայացման թերթիկները և արդյունքները հաստատող արձանագրությունները:

Տրամադրման ժամկետը և կարգը

Անվանական թոշակի թեկնածուների փաստաթղթերի հավաքագրումը և շահառուների ցուցակի կազմումն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, իսկ թեկնածուների առաջադրման վերաբերյալ որոշումը կայացնում է համապատասխան հանձնաժողովը: 

Մարզիկներն ու մարզիչները նախորդ տարվա ընթացքում գրանցած բարձր արդյունքների համար անվանական թոշակը ստանում են հաջորդ տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով: 

Աջակցության չափը

Մարզիկներ և մարզիչների անվանական թոշակների աջակցության չափ։

 

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշում 

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր