Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ներկայացնել Երևանում շինարարական աշխատանքները սկսելու մասին տեղեկանք
Տրամադրված շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության հիման վրա նախատեսվող աշխատանքները սկսելուց առնվազն 3օր առաջ կառուցապատողը պարտավոր է այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել Երևանի քաղաքապետարանին:
Տեղականքը չներկայացնելու դեպքում կառուցապատման օբյեկտի համար տրված շինարարության թույլտվությունը Երևանի քաղաքապետարանի կողմից ժամանակավորապես կարող է կասեցվել։
Տեղեկանքը հնարավոր է ներկայացնել ֆիզիկապես և առցանց եղանակով։
Դիմելու համար անհրաժեշտ է
Շինարարական թույլտվության հիման վրա սկսկված աշխատանքների մասին տեղեկացնելու համար պետք է ֆիզիկապես դիմել Երևանի քաղաքապետարան։
Պահանջվող փաստաթղթերը
- լրացված տեղեկանքը (տեղեկանքի ձևը տրամադրվում է քաղաքպետարանի կողմից),
- իրավաբանական անձինք ներկայացնում են իրավաբանական անձի պետական գրանցման քաղվածքը,
- անձնագիր (ներկայացուցչի դեպքում՝ նաև լիազորագիր)։
Ծառայության տրամադրման կարգը և ժամկետը
Տեղեկանքում անհրաժեշտ է լիարժեք նշել տեղեկություններ շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերության, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնողների մասին։
Տեղեկանքը ներկայացնելուց հետո այն ընդունվում է ի գիտություն, և այդ մասին Երևանի քաղաքապետարանը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է նաև ՀՀ քաղաքաշինական պետական կոմիտեին` կցելով տեղեկանքի պատճենը։
Եթե հաստատված ընթացակարգով սահմանված ժամկետներում չի ներկայացվում տեղեկանքը, ապա դա հիմք է՝ տրված շինարարության թույլտվության գործողությունը Երևանի քաղաքապետարանի կողմից ժամանակավորապես կասեցնելու համար:
Եթե շինարարության ընթացքում փոփոխվում են շինարարության (կամ քանդման) թույլտվության և (կամ) Տեղեկանքով նախկինում ներկայացված տվյալները, ապա Կառուցապատողը պարտավոր է նույն ձևաթղթով 5-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետարանի «Մեկ Պատուհան» մուտքագրել փոփոխված տեղեկատվությանը վերաբերող համապատասխան Տեղեկանքը:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am հարթակում։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05