ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կառավարում և ժողովրդավարություն

Ստանալ տեղեկատվության պետական միասնական գրանցամատյանից

Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները և գրանցված իրավաբանական անձանց կանոնադրությունները հասանելի են տեղեկատվական համակարգի միջոցով գործակալության պաշտոնական կայքից` օրենքով նախատեսված դեպքում պետական տուրքը վճարելու պայմանով: 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձը, անհատ ձեռնարկատերը
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
3,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր

Տեղեկատվություն ստանալու համար ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է անհրաժեշտ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը,
  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր։

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Տեղեկատվության տրամադրման մերժելու հիմք է հանդիսանում
անհրաժեշտ պետական տուրքի վճարման անդորրագրի բացակայությունը։
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր