Դիմել լրացուցիչ կրթական ծրագրի երաշխավորման համար
Լրացուցիչ կրթական ծրագրի երաշխավորման համար անհրաժեշտ է դիմում ուղարկել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
Լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի երաշխավորման նպատակով իրավաբանական կամ ֆիզիկական անձը, կամ անհատ ձեռնարկատերը դիմում-հայտը՝ համապատասխան լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրի հետ միասին ներկայացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության [email protected] էլեկտրոնային հասցեին:
Տրամադրման ժամկետը և կարգը
Նախարարությունը դիմումը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը փորձաքննության է ուղարկում ոլորտում նման գործառույթ իրականացնող կամ ծրագրի բնույթով պայմանավորված մասնագիտացված կազմակերպությանը, որն առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է փորձագիտական եզրակացություն:
Հղում օրենսդրությանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2025 թվականի հունիսի 16-ի N 51-Ն հրաման
Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43