ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Մշակույթ և սպորտ

Դիմել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» դրամաշնորհային մրցույթին

Ծրագիրը պետք է ներառի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացի ընդլայնման և արդյունավետության բարձրացման բովանդակություն։

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։

Ծրագրի մասին

 

Ծրագիրը պետք է ներառի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացի ընդլայնման և արդյունավետության բարձրացման բովանդակություն` սոցիալական, էթնիկ, տարիքային խմբերի ներուժի կիրառմամբ, ուղղված լինի համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության իրազեկմանը և կրթամշակութային ծրագրերի իրականացմանը, նպաստի զինծառայողների համար ավանդական արհեստագործության ծրագրերի իրականացմանը, ոչ նյութական մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պահպանությանը, ազգային փոքրամասնությունների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Հայտեր կարող են ներկայացնել www.armeps.am համակարգում գրանցված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները:

 

Դիմելու կարգ

 

Անհրաժեշտ է մուտք գործել www.armeps.am կայք և լրացնել համապատասխան պահանջվող տեղեկատվությունը, որից հետո գրանցումը հաստատելու նպատակով էլեկտրոնային փոստի միջոցով ստացված թվի և (կամ) տառերի կոմբինացիան մուտքագրել համակարգ:

 

Նշված տեղեկատվությունը ճիշտ մուտքագրելուց հետո անձը համարվում է համակարգում գրանցված մասնակից, ինչի մասին ավտոմատ եղանակով ստանում է ծանուցում:

 

Մասնակցի գրանցումն ավտոմատ եղանակով համարվում է չեղյալ, եթե համակարգում գրանցվելու օրվանից հաշված 30 օրացուցային օրվա ընթացքում վերջինս մուտք չի գործում համակարգ կամ մուտք է գործում, սակայն համակարգ չի մուտքագրում տեղեկատվությունը:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Դիմում-հայտարարություն` համաձայն դրամաշնորհային մրցույթի մասին հայտարարության,
  • ֆինանսական նախահաշիվ՝ համաձայն դրամաշնորհային մրցույթի մասին հայտարարության,
  • ծրագրի առաջարկ, որը համապատասխանում է դրամաշնորհային մրցույթի մասին հայտարարության սահմանված պայմաններին, նպատակներին և առաջնահերթություններին՝ համաձայն դրամաշնորհային մրցույթի մասին հայտարարության,
  • կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճեները,
  • տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ,
  • տեղեկանք նախագծի համագործակցող և համաֆինանսավորող կողմերի մասին (առկայության դեպքում),
  • Ծրագրին առնչվող նյութեր` լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ (առկայության դեպքում):

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն՝ հեռ. (+37410) 599 629,

ՀՀ ԿԳՄՍՆ  թեժ գիծ՝ (+37410) 599 600,

Տեղեկատու հեռախոս՝ (+37410) 527 343,

«Մասնակցի կողմից էլեկտրոնային (Armeps) համակարգի գործածման» ուղեցույց։

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր