Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Գրանցել օդանավը

Օդանավը գրանցելու համար օդանավի սեփականատերը հայտ է ներկայացնում Քաղաքացիական ավիացիայի կոմիտե։ 

Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
1 ժամ
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
15 օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

 

Օդանավը գրանցելու վերաբերյալ հայտ
Հայտին կցվում են`
ա) սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթի բնագիրը,
բ) օդանավի Տեսակի Հավաստագրի պատճենը,
գ) օդանավի թռիչքային պիտանիության որոշման և տեխնիկական վիճակի ստուգման ակտի բնագիրը,
դ) վարձակալության վերաբերյալ պայմանագրի բնագիրը, եթե օդանավի սեփականատերը չի հանդիսանում դրա շահագործողը,
ե) տեխնիկական սպասարկման վերաբերյալ պայմանագրի բնագիրը, եթե օդանավի տեխնիկական սպասարկումն օդանավը շահագործողի կողմից չի կատարվում կամ մասամբ է կատարվում,
զ) նախորդող գրանցման պետության Ապագրացման Սերտիֆիկատը, եթե օդանավը նախկինում գրանցված է եղել այլ պետության ռեգիստրում,
է) օդանավի թռիչքային և տեխնիկական շահագործման ձեռնարկները:
 
Գրանցումը իրականացվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա
 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

 

Օդանավի գրանցման դիմումը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի 192-Ն հրամանի պահանջներին:

Օդանավը գրանցելու դիմումը մերժվում է գրավոր: Դիմումի մերժման մեջ հստակ նշվում է մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր