ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Ստանալ սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման լիցենզիա

Այս ծառայությունը նախատեսված է այն տնտեսվարողների համար, որոնք ցանկանում են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքից ՀՀ ներմուծել այնպիսի ապրանքներ, որոնց նկատմամբ սահմանված են քանակային սահմանափակումներ կամ ներմուծման հատուկ պայմաններ։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։

Ինչպե՞ս դիմել

Սահմանափակ քանակությամբ ապրանքների ներմուծման մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։

Ուշադրություն

  • Փաստաթղթերը պետք է հաստատված լինեն դիմում ներկայացնողի ստորագրությամբ։
  • Կախված ներմուծման հաճախականությունից՝ լիցենզիան կարող է լինել 2 տեսակի՝ գլխավոր և մեկանգամյա։
  • Ապրանքների ցանկը ներկայացված է ուղեցույցում։

Ներկայացվող պահանջներ

Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է․

  • լինել ՀՀ-ում գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,
  • չունենալ կասեցված գործունեություն սննդամթերքի անվտանգության կամ մրցակցային օրենսդրության խախտումների պատճառով։

Պահանջվող փաստաթղթեր և տվյալներ

Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • ուղեկցող գրություն՝ նշելով կազմակերպության տվյալները (հասցե, ՀՎՀՀ, պետական գրանցման համար, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար),
  • դիմում (տրամադրվում է տեղում),
  • գլխավոր լիցենզիայի դեպքում՝ պայմանագրի կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճեն, 
  • մեկանգամյա լիցենզիայի դեպքում՝ հաշիվ-ապրանքագրի պատճեն,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ 20-նիշանոց ծածկագիրը։  
  • նոր տնտեսվաորղների համար Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք տվյալ ապրանքային շուկայում առնվազն 1 տարվա գործունեության մասին։

Տրամադրման ժամկետ և կարգ

  • Լիզենզիան տրամադրվում է դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո 16 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Թերի փաստաթղթերի դեպքում տրամադրվում է 2 աշխատանքային օր դրանք շտկելու համար։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2025 թվականի հուլիսի 3-ի N 904-Ն որոշում
  • Պետական տուրքի մասին ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր