ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Գնել հանրային տրանսպորտի տոմս

Երևանի հանրային տրանսպորտի տոմս հնարավոր է գնել 3 եղանակով՝

  • առցանց՝ ստեղծելով անձնական էջ և դրան կցելով բանկային քարտը կամ տրանսպորտային քարտը,
  • TelCell Wallet հավելվածի միջոցով,
  • ֆիզիկապես՝ գնելով տրանսպորտային քարտ TelCell վճարային տերմինալից (քարտի գնման համար գործում են կոնկրետ հասցեներում) և լիցքավորելով այն ուղետոմսերով։


Սոցիալական որոշ խմբերի համար գործում են հանրային տրանսպորտից օգտվելու արտոնություններ։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
Սկսած 150 դրամից
Տրամադրման տևողությունը
Անմիջապես կամ 1 օր՝ կախված նույնականացումից

«Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է մուտք գործել համակարգ, իսկ համակարգում գրանցված չլինելու դեպքում՝ գրանցվել։

Գրանցվելու համար անհրաժեշտ է՝

  • սեղմել «Գրանցում» կոճակը,
  • մուտքագրել հեռախոսահամարը, այնուհետև՝ հեռախոսահամարին ուղարկվող վեցանիշ թիվը,
  • ստեղծել գաղտնաբառ (այն պետք է բաղկացած լինի նվազագույնը 8 նիշից և ներառի առնվազն մեկ մեծատառ և մեկ փոքրատառ նիշ, առնվազն մեկ թիվ և մեկ սիմվոլ) և սեղմել «Պահպանել» կոճակը,
  • մուտք գործել համակարգ՝ լրացնելով հեռախոսահամարը և ստեղծված գաղտնաբառը և սեղմել «Շարունակել» կոճակը,
  • անձնական էջում անցնել «ԵսԵմ» նույնականացում, իսկ այն չունենալու դեպքում՝ ընտրել «KYC նույնականացում» տարբերակը, որից հետո համակարգի միջոցով անձի տվյալները նույնականացման համար կփոխանցվեն Երևանի տրանսպորտի համակարգին (KYC նույնականացումը տրվում է անմիջապես, սակայն երբեմն կարող է ավելի երկար տևել),
  • անցնել գլխավոր էջ, ընտրել ուղետոմսի տեսակը և սեղմել «Գնել տոմս» կոճակը,
  • մուտքագրել բանկային քարտի կոդը (16 նիշից բաղկացած) և սեղմել «Գնել ուղետոմս» կոճակը, իսկ ֆիզիկական տրանսպորտային քարտ ունենալու դեպքում մուտքագրել քարտի տվյալները և լիցքավորել այն տոմսով։

Ուշադրություն
Ուղետոմսերը կցվուն են տրանսպորտային կամ բանկային քարտին։ Ֆիզիկական բանկային քարտին կցված տրանսպորտային տոմսը հնարավոր է օգտագործել միայն տվյալ ֆիզիկական քարտի միջոցով (տվյալ քարտի Apple Pay-ով կամ Google Pay-ով այն հնարավոր չէ օգտագործել․ այդ տարբերակներով վճարելիս կգանձվի հիմնական սակագնով տոմսի վճար)։ 


Վճարման չափը և կարգը

Գործում է 9 տեսակի ուղետոմս։ 1 ուղետոմսի արժեքը 150 դրամ է։ 150 դրամ արժեքով 1 տոմսը և 300 դրամ արժեքով 3 ուղևորություն 90 րոպեում տոմսը հնարավոր է գնել միայն TelCell Wallet հավելվածով կամ TelCell  վճարային տերմինալով։

Ուղետոմսերի մյուս փաթեթներին և դրանց սակագներին հնարավոր է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի կայքէջում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00

Հեռախոսահամար`
1-05 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
Երևանի քաղաքապետարան
Այս էջը օգտակա՞ր էր