Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գնել հանրային տրանսպորտի տոմս
Երևանի հանրային տրանսպորտի տոմս հնարավոր է գնել 3 եղանակով՝
- առցանց՝ ստեղծելով անձնական էջ և դրան կցելով բանկային քարտը կամ տրանսպորտային քարտը,
- TelCell Wallet հավելվածի միջոցով,
- ֆիզիկապես՝ գնելով տրանսպորտային քարտ TelCell վճարային տերմինալից (քարտի գնման համար գործում են կոնկրետ հասցեներում) և լիցքավորելով այն ուղետոմսերով։
Սոցիալական որոշ խմբերի համար գործում են հանրային տրանսպորտից օգտվելու արտոնություններ։
Ֆիզիկապես ուղետոմս գնելու տարբերակները
1․ Տրանսպորտային քարտի ձեռքբերում հետևյալ վայրերից․
- Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերից կամ մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված TelCell վճարային տերմինալներով,
- Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում տեղադրված TelCell ինքնասպասարկման վճարային տերմինալներով՝ «Հանրապետության հրապարակ» մետրոկայարանի հարակից այգու սկզբնամասում (Նալբանդյան փ․, 2/1) և «Ֆրանսիայի հրապարակին կից (Բաղրամյան պ․, 2/5),
- TelCell-ի գրասենյակներից,
- վարչական շրջանի (թաղապետարան) գրասենյակներում տեղադրված TelCell վճարային տերմինալներով։
Ուշադրություն
Տրանսպորտային քարտ հնարավոր է ձեռք բերել միայն վերոնշյալ վայրերից, իսկ դրանք նախընտրելի ուղետոմսերով լիցքավորել հնարավոր կլինի ցանկացած TelCell վճարային տերմինալով կամ առցանց՝ Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի կայքէջում։
Տրանսպորտային քարտ գնելու համար անհրաժեշտ է․
- անցնել էկրանի «Ուղետոմս» բաժին,
- ընտրել «Ստացեք տրանսպորտային քարտ» տարբերակը,
- մուտքագրել հեռախոսահամարը և 500 դրամ կանխիկ գումար (անհրաժեշտ է հաշվի առնել, որ վճարային տերմինալը մանրադրամ չի վերադարձնում), սեղմել «Վճարել» կոճակը,
- վերցնել տրանսպորտային քարտը, որից հետո հնարավոր կլինի այն լիցքավորել ուղետոմսերով։
2․ 150 դրամ արժեքով 1 ուղետոմսի գնում հետևյալ վայրերից․
- Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերից,
- ցանկացած TelCell վճարային տերմինալից։
1 ուղևորության համար նախատեսված տոմսը ցանկացած TelCell վճարային տերմինալով գնելու համար անհրաժեշտ է․
-
անցնել էկրանի «Ուղետոմս» բաժին,
-
ընտրել ծառայության տեսակը՝ «Մեկանգամյա»,
-
մուտքագրել հեռախոսահամարը (լրացնելը պարտադիր չէ, սակայն այն նշելու դեպքում գործարքի առավելագույն սահմանաչափը գերազանցող մուտքագրված գումարը կփոխանցվի նշված հեռախոսահամարի հաշվին),
-
մուտքագրել կանխիկ գումարը, սեղմել «Վճարել» կոճակը և վերցնել ուղետոմսը։
TelCell տերմինալի միջոցով գնված ուղետոմսը հնարավոր կլինի տեսնել նաև տվյալ հեռախոսահամարով գրանցված TelCell Wallet դրամապանակում։
Վճարման չափը և կարգը
Տրանսպորտային քարտի արժեքը 500 դրամ է․ անհրաժեշտ է վճարել համապատասխան TelCell տերմինալով գնումը կատարելիս, մետրոպոլիտենի դրամարկղերում կամ համապատասխան գրասենյակներում։
1 ուղետոմսի արժեքը 150 դրամ է։ Իսկ ուղետոմսերի գործող փաթեթներին հնարավոր է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի կայքէջում։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05