ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ հեմոդիալիզային բժշկական օգնություն

Ծրագրի շրջանակում ապահովվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնություն և սպասարկում: 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ծրագրի շրջանակում ապահովվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման (կազմակերպումը և իրականացումը` ամբողջ բնակչության համար: 

Ծրագրային հեմոդիալիզն ընդգրկում է բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը՝ մասնագիտական խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, ծրագրային հեմոդիալիզի սեանսների անցկացման համար անհրաժեշտ պարագաներով՝ այդ թվում առաջին անգամ տեղադրվող կարճատև օգտագործման կենտրոնական երակի երկլուսանցքանի կատետրի տեղադրումը և դեղերով ապահովումը։

Ծառայությունը մատուցվում է հետևյալ բժշկական հաստատություններում.

 

Երևանում`

 

  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ
  • «Էրեբունի» բժշկական կենտրոն» ՓԲԸ
  • «Նատալի ֆարմ» ՍՊԸ Աստղիկ ԲԿ
  • «Նատալի ֆարմ» ՍՊԸ Աստղիկ ԲԿ (տեղակայված Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տարածքում)
  • «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ
  • «Արաբկիր Բժշկական Համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՓԲԸ
  • «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոն

 

Մարզերում`

 

  • «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ
  • «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ
  • «Պրոֆտեստ» ՍՊԸ (ք.Հրազդան, Մարշալ Բաղրամյան Պուրակային 38)
  • «Պրոֆտեստ» ՍՊԸ (ք.Արթիկ, Մարշալ բաղրամյան 2 շենք)
  • «Պրոֆտեստ» ՍՊԸ (ք.Արտաշատ, Արամ Խաչատրյան 116)
  • «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
  • «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ
  • («Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի Բժշկական կենտրոն»ՓԲԸ
  • Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
  • «Գավառի բժշկական կենտրոն»  ՓԲԸ
  • «Մարտունու բժշկական կենտրոն»  ՓԲԸ
  • «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ
  • «Իջևանի բժշկական կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն
  • «Նատալի ֆարմ» ՍՊԸ Աստղիկ ԲԿ /ք.Ստեփանավան
     

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծառայությունը մատուցվում է ծրագրային հեմոդիալիզի իրականացման  հակացուցումներ չունեցող բոլոր ՀՀ քաղաքացիներին:

 

1. Ծրագրային հեմոդիալիզի կազմակերպման և իրականացման հակացուցումները.

 

  • չարորակ նորագոյացությունների 4-րդ փուլ (երբ պացիենտին այլևս ցուցված չէ հակաուռուցքային սպեցիֆիկ բուժում և ցուցված է միայն պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում),
  • լյարդի ցիռոզ՝ տերմինալ շրջան F3-4 փուլ,
  • թոքի ակտիվ տուբերկուլոզ (BK+),
  • երբ առկա են երկու և ավելի հարաբերական հակացուցումներ,
  • 80 տարեկանից բարձր՝ եթե զուգահեռ առկա է հարաբերական հակացուցումներից ևս մեկը:
     

 

2. Ծրագրային հեմոդիալիզի կազմակերպման և իրականացման հարաբերական հակացուցումները.

 

  • ինսուլտ հեմոռագիկ/իշեմիկ կամ նյարդային համակարգի ծանր ախտահարումներ՝ երբ պացիենտը գտնվում է հեմոդինամիկ խիստ անկայուն վիճակում, առկա է գիտակցության ծանր խանգարումներ կամ բացակայություն, անկողնային պարալիզված վիճակ,
  • հոգեկան խանգարումներ՝ երբ հոգեբույժի եզրակացությամբ անձը վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար,
  • արյան մակարդելիության խանգարումներ, որոնք պայմանավորված չեն ուրեմիայով,
  • երբ պացիենտը գտնվում է հեմոդինամիկ խիստ անկայուն վիճակում, որի պատճառներն են՝
    ա․սրտային անբավարարություն IV ՖԴ ըստ NYHA,
    բ․ փորոքային տախիկարդիա,
    գ․ սրտամկանի սուր ինֆարկտ,
  • ալկոհոլիզմ, թմրամոլություն:

 

Դիմելու կարգ

 

Ծրագրային հեմոդիալիզ ստացողների խմբում պացիենտներն ընդգրկվում են տվյալ Կազմակերպության տնօրենի հրամանով` հեմոդիալիզ իրականացնող բժշկի եզրակացության հիման վրա` հիմք ընդունելով ծրագրային հեմոդիալիզի կազմակերպման ցուցումները և հակացուցումները:

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Հեմոդիալիզ իրականացնող բժշկի եզրակացություն,
  • անձը հաստատող փաստաթուղթ։
     

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչ

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր