ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Ընտանիք և երեխաներ

Դիմել հիպոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու համար տրվող աջակցության ծրագրին

Ծրագրի շրջանակում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերած ընտանիքում երեխա ծնվելիս տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է վարկի մայր գումարի մարմանը։

Դու կուղղորդվես թվային նույնականացման «ԵսԵմ» հարթակ։

Այս ծառայությանը առցանց եղանակով հնարավոր է դիմել այն դեպքում, երբ վարկը տրամադրած կազմակերպությունը աջակցության պայմանագրի կողմ չէ։


Շահառուն պետք է՝

  • ունենա «Ես Եմ» նույնականացում,
  • այցելի e-request.am հարթակ,
  • նույնականացվի «Ես Եմ» հարթակի միջոցով։


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը նամակ ուղղելով՝ պետք է ներկայացնի ֆինանսական կազմակերպության կողմից տրված համապատասխան տեղեկանքը և հետևյալ փաստաթղթերը․

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • երեխայի (երեխաների) ծննդյան վկայական,
  • հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
  • վերջին 12 ամիսների մարումների վերաբերյալ քաղվածք,
  • անշարժ գույքի սեփականության վկայական,
  • գրանցված ամուսնության առկայության դեպքում՝ ամուսնության վկայական։
 
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր