ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Մշակույթ և սպորտ

Ստանալ մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր

Մշակութային արժեքների պահպանության գործակալությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրում է մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագիր դրանք մշտական կամ ժամանակավոր հիմունքներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու նպատակով:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիները
Դիմելու տևողությունը
Սահմանված չէ
Ծառայության արժեքը
5,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
3 աշխատանքային օր
Մշակութային արժեք կամ մշակութային նշանակության առարկա արտահանելու համար հայտատուն կամ նրա լիազորած անձը դիմում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության մշակութային արժեքների հայտարարագրման և վկայագրման բաժին արտահանման կամ ժամանակավոր արտահանման թույլտվություն ստանալու համար` գործակալության պետի անունով ներկայացնելով հայտ։ 


Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
  • հայտ,
  • անձնագրի պատճեն,
  • մշակութային արժեքի 3 օրինակ լուսանկարը,
  • մշակութային արժեքի փորձագիտական եզրակացություն (բնօրինակը և պատճենը),
  • պետական տուրքի վճարված անդորրագիրը։


Պետական պահոցների կողմից ժամանակավոր արտահանում ձևակերպելիս անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • նախարարի հրամանը,
  • հրավիրող կողմի հետ կնքված պայմանագիրը,
  • ապահովագրությունը։

Վկայագիրը ստանալու համար կարելի է վճարել հետևյալ եղանակներով․


  • բանկային փոխանցման միջոցով,
  • վճարային տերմինալի միջոցով,
  • E-Payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։

Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի 900005016192 հաշվեհամարին՝  նպատակ դաշտում նշելով՝ «Մշակութային արժեքների արտահանման վկայագիր (եզրակացություն, թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար»։
Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր